կդառնար, պզտիկներուն միշտ, որովհետև ես ա՛լ ձանձրացեր էի լսելե, իր անպատճառ գիշերվան տեսած երազները պիտի պատմեր, երազներ, որոնք մեկնել, բացատրելու համար իր շատ վստահ ու խորհրդավոր կերպերն ուներ, որ կըսեր թե՝ իր ճիշտ համոզումներուն ու փորձառության վրա հիմնված են։ Այնպես նախապաշարվեր էր թե՝ լուսադեմի երազներն առհասարակ ուշ կամ կանուխ որևէ կերպով իրականություններ պիտի դառնային։ Ամեն օր ալ աս էր ըսածը, ու կամաց-կամաց, ես ալ ան օրվան պատահելիքեն նախապէս բան մը հասկցած ըլլալու համար, իմ նույնիսկ չուզելովս ալ սովորություն ըրած էի գաղտուկ մը իր երեսին նայիլ, ուր եթե զվարթ ժպիտ մը նշմարեի, ինչ որ ստույգ նշանը պիտի ըլլար, ան գիշերվան գեղեցիկ երազին, ես ալ թեթև ոտքով մը գործիս կերթայի հակառակ պարագային իմ բերանս ալ չէր բացվեր կարծես։
Զիս ալ այնչափ պաշարեր էր իր երազներուն պեսպիսության վրա, նույն ատեն ճշմարիտ որ ամբողջ տունեցիները նախապաշար էր։
«Կարմիր ձին մը հեծված որևէ մեկերնես, գեղեցիկ բախտի մը մոտավորությունը կցուցնե, կըսեր, աղը՝ սրտի կսկծանք, եղը թափված հագուստի վրա՝ գեշ բան, հաց եփել, ճերմակ, կըսկուռ հաց ունենալ տունը՝ վերահաս հաջողության հավաստիք, պատարագ, քահանա՝ կռիվ, աղմուկ տանին մեջ, հարսնիք, թմբուկ՝ տունին մեջ մահ անպատճառ, ակռա քաշված կամ փրթած անցավ՝ կորուստ ազգականի, էգիին մեջ ծառ՝ ծաղիկ ու վազք ջուրի՝ բարի երազ և այլն…»:
Նախապաշարում թե ինչ մը, շատ անգամ իրավ է, որ ան երազներուն մեկ կամ մյուսը իրականացած տեսնելու ձախավեր անակնկալը կըլլար լացածնիս աղվոր տեսիլքի մը ետևեն սպասվածն ալ շատ քիչ պատահական կամ շատ ուշ կուգար վերջապես սմսեղ խնծիզ մը ծնցնել դեմքերու վրա։
Հետաքրքրական մըն ալ ան՝ որ գեղը, երբ թողած էր ու ալ քովերնիս քաղքենուհի մը կապրեր, այնքան երկար տարիներ անցնելե վերջն ալ իր բոլոր երազներուն հատակն ու ամբողջ ձույլը՝ գեղը կպահեր շարունակ։ Գեղը՝ իր էգիին ծառներուն հետ, գեղը՝ իր քալած ու քաղած դաշտերուն մեջ, գեղը, միշտ գեղը, ուր անպատճառ գիշերը պիտի ճամփորդեր թևերովը իր երազներուն, ու