Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/131

Այս էջը հաստատված է

ան խարա սեվտայեն», որը, կասկած չուներ թե մեկ օրեն մյուսը իրենց օճախը պիտի մրեղեր։

Աստուր, աղնձված սիսեռ, սպասել, որ անոր վրա թափած արցունքը, անձրևները, նույնիսկ արյունը սև հավին, կանանչ ծիլ մը երևցնեն, վերադարձ մը իրենին կուշտը, սրտի պարապ հատնում մը պիտի ըլլար։ Մարդն արդեն այնքան մը առաջ տարեր, հասունցուցեր էր բանը, որ շնթլցիներուն կաղն ու կույրը ալ լարված հետաքրքրությունով սպասող կերևան թե Տեբո-Աստուր եթե ոչ այսօր, ալ վաղը անպատճառ նորգեղցի Շուշանը Վարդերին տեղացու պիտի բերե։

Այսօր վաղը ու ահա ինչ որ կսպասեին։ Բոլոր գեղացիք ցնցումի վայրկյանի մը մեջ խորունկ մռնչյուն մը կպարպեն կուրծքերնեն։

«Չի բուսնեիր բարով, Աստուր, մերդ քեզ պիտի ցկներ նը, թող բուդ մը քար ծներ»: Ու տարևորներր, որոնք տակավին իրենց պսակին նարոտը իրենց գտակին փաթը կպահեն սրբության խնկոտ կտորի մը արժեքովը․ «Փի՛ճը, փի՛ճը կըսեն, ե՞րբ լսված էր, որ փիճի մը կոխած անցած տեղը խոտ կբուսնի»։

Թող կուզե սակայն ան լերան յոթը գլխե դևերն ալ իրենց օձգլուխ ձիերն հեծած՝ այն փիճին վրա գան ուղղության հրավիրող կոչ մը ընեն, հետևանք չպիտի ունենա, տերտեր, եկեղեցի, իշխան, առաջնորդարան թող կուզե հունա Մաստառին կատարը մոռենի մըն ալ այրի, հետևանք չպիտի ունենա։ Աստուր Շուշանը իր ուզած ու սիրած կինը հռչակելով, իր խղճին հետ հանգիստ, անառիկ որևէ ձեռնձգութենե, Շուշանին բիբին մեջ հիմա իր պատկերը կտեսնե։ Վարդերն ալ արձակված աղախին մը հունա, ամեն տեղ, բաց գերեզմանի մը փնտռտուքովը կթափառի, էրկանը կողմեն իր վզին կախած դատապարտության թղթով մը, որուն մեջ սևագրված միակ ամբաստանությունն էր, թե ինքը, օր մը, տունին ու դաշտին գործերը շատ ծանրացած մեկ օրը, իր կարելիք լաթերուն մեկ մասը ստիպողաբար դրացի աղքատ կնոջ մը հանձնելե հետո, կխոստանա եղեր անոր ափ մը ցորենով փոխարինություն մը ընել․ բոլոր տարիին մեջ մեկ անգամ հանդիպած գործ մը, որ Աստուրին կինը ամենաչնչին վարձքով մը ուրիշին ընել տալու պարագային տակ