Այս էջը հաստատված է

կրկներ է քովիններուն, շատ ավելի իրմով հետաքրքրվող պիսեկներուն, որ շատերուն համար անակնկալ ոչինչ մնացեր է անոնքմե։

Հին տանտեր մը պիտի հասկնայիք Տետեն, զավկի տեր, մալի ըռզակի տեր երբեմն, գեղին գործերը, էրիկ կնիկի հեռքն ու անհամաձայնությունը ժամու տերտերեն մինչև դաշտի ջրտվորներուն, թնճուկ, թքոտ գանգատները իր առջևեն կանցնեին ու ինք բոլորը հաշտ ու հեշտուկ միջոցներով իրարու հետ դուրել կարելու կենցաղիկ խելքովը, հարգանքի տեսակ մը սուղ ակնածանքը ցնցվեր էր գեղի ամբողջին մեջ։ Հիմա՞ — հիմա իրավ որ մարդուն բանը աստծու մնացեր է, անցած անհետացած մեղվընփեթակի մը ամայություն կա իր բոլորտիքը, իր մեջն ալ, որ անջուր հորին մեջ խեղդվողի տպավորությունը կթողու իրեն հանդիպողին ու պահ մը իր ի՛նչն ու ի՛նչպեսը հասկնալ ուզողին վրա։ Հին ունևորեն բան մը երբեք չէ մնացեր հիմա, ոչ իսկ մարդակ մը բրշակեն, որ աչքին դեմ բռնե, անով երեկն հիշե, ու գոնե տրտմանուշ երնեկով մը լեցնե հոգին։ Տունը քաղքի պարտքնտերներեն կգրավվի օր մը, հողի ջրի պես հարստություն հովցուքի պես կանցնի, տղաքը երկուք-երեք, ամենքն ալ կարգուկ, ոչ ինքը, ոչ ալ դուռ դրացին մը կրցավ գիտնալ թե՝ ո՛ւր գացին։ Այդ պանդխտացածներուն վրա, հարսներն ալ, դեռ հարսնիքի քողքերնին գլխին, թողին զինքը ու մեկիկ-մեկիկ մարանց երդերուն տակ գացին։

Բուիկի կյանքը անկե վերջը տառապանքով խաբանված կյանք մը կդառնա, տարին ի բուն ասոր անոր տանը բակին ու ձմեռն ալ շատ բուք օրերուն, ախոռն ու մսուրներուն վրա կքաշկռտե ինքզինքը, աչքն էլին ձեռքեն չի զատեր, կսպասե, որ շերտ մը հացը կատվի կերուքներեն ավելցած, ու դգալ մըն ալ տաքեն պաղեն իր ամբողջ շաբթվան սնունդը ըլլին։

Միսը պարակող լաթեղենը՝ շապիկ, բաճկոնակ, քղլիկ, վրային չեն գար։ Տվեր են, ողորմեր են, բայց ալ հայողը ո՞վ է, թե այդ գոտին, այդ քղլիկը, խեղճ մարդուն լենքին, երկայնքին չվայլող, կամ անոր խոշորկեկ մարմնույն ձույլը չի ծածկող բաներ կըլլան. գոմշուկին կռնակը պեպեքի շապիկը անցված, կամ ահագին բարտին