Այս էջը հաստատված է

անոր հետ, գիշերն ի բուն անոր հետ, անվերջ համբույրներ, անհուն սրտազեղում ու կարոտի փարումը իր ուզածին հետ, այնպես կլուսցնե գիշերը տանիքին աղջիկը։

1902

ՄԵ՜ՂՔԸ, ՄԵ՜ՂՔԸ

«Գիր տարւոյն»-ը արդեն շատ աղեկը ցույց չէր ի տար։ Հովերը փլեր էին։ Տեր Պողոսին աչքը ընկած տեղը կպաղեր։ Խորանին վրայեն օրը-օրին մարող ճրագները ալ երկրորդ անգամ լուսող չէին ունենար։ Գեղը փրոտն էր եկեր։

Ծերունի ավագերեցը դեռ կկասկածեր, որ աշխարհի վերջը հասած ըլլա արդեն, այդ պատճառով հավանականություն մը կորոճար, թե մյուս տարին ալ Գոգն ու Մարգոգը ըլլան եկողը։

Տեր Պողոսեն զատ ուրիշներ ալ կային, մեկ եկեղեցիին մեջ. տասը, տասնմեկ քահանա, որոնք օրվան ան ժամավեր համաճարակեն իրենց ծխատուները կարելիորեն ազատ պահելու կանխազգուշությունով, առտու իրկուն քիչ մը ավելի կանուխ կերթային եկեղեցին, ցերեկային այցելություններով ալ քիչ մը ավելի երկար մնալ ու մտմտալ կստիպվեին ան իրենցիններուն մոտը։ Բայց սամույրը մտած էր հավբունը ու հոն տեղավորված ալ։

Ժողովարանը այնտեղ հայ ժամեն քիչ մը անդին օրըստօրեաբար շեննալու հաջողության մեջ, դեպի ուր ամեն օր նոր ճամփորդ կար, քահանա հայրերուն դեմքը աշնանային մթություններու արցունքոտ թախիծովը կծածկեր կամ ծածկեր էր արդեն։

— Ի՛նչ պիտի ըլլի վերջը, տեր Ղազա՛ր, վարդապետը ձեռք մը չպիտի՞ երկնցնե, սրվոնց առաջքը չպիտի՞ առնե, բաներն ասանկ երթան նը, վաղը կերվա, որ մենք ալ Տեբոյենց բակերը պիտի երթանք, աղոթենք։

Ավագերեցին հուսահատ հարցումը քահանաներեն մեկուն, որը ինչքան ալ խորունկ հասկցողի համբավ վայելեր գեղին երդիքներուն տակ, բայց կվարաներ, կամ արդեն չէր կրնար տալ վճռական պատասխան մը, քանի որ չերևակայված զուգադիպություններով նույն միջոցներուն ինքն ալ օրվան առաջնորդ վարդապետին հետ խոսքը մեկ ըրած՝ գաղտնի բանակցություններ կկատարեր Պապական Գերապայծառին