Այս էջը հաստատված է

շուլլելու անգթությունը կգործեն: Թե մինչև հիմա այդ տեսակ ոսկի կեսի մը հրապույրովը քանիները եղան, որ հոս միամիտ արտորքով մը բերաննին առին զայն կամ առնել ստիպվեցան ու գացին հոն արինի լերդեր փսխեցին ու այն կուլ տվածնին դուրս բերեն ու չարաչար մահե մը ազատին, բոլորին ալ պատմությունը այդ միամիտ զոհերուն միտքս էր տակավին, երբ անցածները հատի մըն ալ հանդիպեցա, ականատես եղա ու չեմ գիտեր ինչպես, միտքս պահեցի:

— Ճամփու վրա խումբ մը կնիկներու կհանդիպիմ, որ թիկունքնին իրար կպած, քով քովի, դար վար գնացք մը կընեն, եկեղեցի կիջնեն, իմ ճամփաս անոնց հակառակ ուղղությունով ցից վերելք մըն է, ուր քիչ մը շունչ առնելու համար, բայց շատ ավելի այն կնիկներուն երևույթին անակնկալովը՝ կստիպվիմ մեկ քով ելլել, ես զիս հավասարակշռության մը կբերեմ, օրը կիրակի չէ. բայց այս խաթունները իրենց գլխու շալերուն տակ բավական մըն ալ լուրջ քայլվածքով կիրակեի աղոթավորներու ձևը ունեին։ Հետերնին աղջիկ մըն ալ կա, որ ճամփուն ու կնիկներուն ալ ճիշտ մեջտեղեն կքալե նազոտ ու քիչ մըն ալ թափթփուն, բոլորին գլուխը անոր կողմը շտկված կերնա, ամենքը անոր կհետևին, մեկը եթե մայրն է, կմտածես, մյուսներն ալ անոր ազգականի պես դեմքեր պիտի ըլլան անպատճառ։

Աղջիկը՝ խումբին թարմ աղվորությունը, պսակելո՞ւ կտանին կըսեմ, անգամ մըն ալ ես ինծի։ Պատրաստ մտածություն մը, բայց չեմ ապահովվիր։ Մեկը կճանչնամ քիչ մը, մեզի դրացի պիտի ըլչա, երկայն հասակով, միջին տարիքով կնիկ մը, ու գուցե ամենքեն շատ դյուրամատչելին անկե բան մը հասկնալու համար, կհարցնեմ, ու՛ր բարի այսպես, խաթուն. բոլորը երեսնին իմ կողմը կդարձնեն ու խոսողը այն մեկն է միայն,— ժամ… էֆ… աղջիկնիս կխրկենք, հիմա ժամ կտանինք, որ հաղորդ առնե, քիչ մը վերջն ալ առապաճիին հանձնենք պիտի, բայց սպասել որ անձրևը կտրեր գոնե։ Ան օրն ալ իրավ որ երկինքը փլեր՝ վար կուգար։

Եկեղեցիին ճամփուն վրա օդը կուլա, կնիկները կուլան, արցունք մըն ալ այն աղջիկը կքըմըտե իր տրտմանուշ աչքերեն։ Ես իմ ճամփուս կհետևիմ, այն մայրն ու այն ամենքն ալ իրենց արցունքներուն մեջ, եկեղեցի կերթան: Դեռ կնայիմ ետևս, թող տված են որ թափի ինչ որ կա վրանին, այնպես որ եթե իրարու այնքան մոտիկ կամ կռթնած չի քալեն, ճամփուն լայնքին վրա տակեն կտրված ծառներու պես պիտի շրջվին մեյ մեկ կողմ: Կմոռնամ