չի տեսա, չի տեսա։ Դպրոցն ալ հայու ըլլի նը, նեիսե կըսես․ էկո տես որ ան ալ չի կա, մեր աղջիկները էն փրոտներո՞ւն խրկեի, էն պաք ուտողներուն, շլլիքը տակը մնար Պեյրոս վարդապետին որ՝ օր մը էն փրոտ ըսվածը ինք թորթեմիշ ըրավ, անունն ալ անունս չըլլեր, որ հոգ էր։
— Բայց կըսեն, որ օր մը դուն ալ ժողովարան գացեր ես եղեր։
— Մեղա՜ ըսե, մեղա՜, մեղա՜, Պեյրոսն հոն անանկ տեղեր ոտք չի դներ, քեֆդ հայիր։
— Ինչո՞ւ, Պեյրոս աղբար։ Ժողովարան ինչո՞ւ չերթաս, չէ որ հիմա հոն կերթան, հոն կըլսեն, հոն կաղոթեն։
— Հը՜, հիմա էկոր ու բերանդ պագնիմ, զաթի պիրետի փրոտ, պիրետի ժողովարանճի, պատվելի՛, նե՞ արիերսըն, աստվածդ կսիրես նը ընծիս մի քրքրեր, հերիք է։
— Աս ալ լսե ու լմնցնենք, Պեյրոս աղբար, դուն ի՞նչ կըսեիր անոնց որ բոլոր տղա, աղջիկ անոնց դպրոցները լեցուցեր են։
— Համբերե՛, սպասելու եղիր, որ անոնց պոյը վաղը տեսնաս, դուն էլ փրոտ չե՞ս մեկեր, պաք չե՞ս ուտեր։
— Պահք ուտող մը փրո՞տ անմիջապես, դրացի, քիչ մը սափթըմիշ կընես, գինի խմելն ալ պահք ուտելու պես մեղք չէ՞։
— Ամենևին, ամենևին, գինի ըսվածը Քրիստոսա բաժկին է, գինին մե՞ղք է խմելը, սերսե՛մ, դուն չե՞ս խմեր։
Պեյրոս աղբար քրքիջ մը շինելով իր շուրջը, կմեկնի շուտ մը։ Ես ալ իրեն հետ կելլամ։ Նա շիտակ իր գործին կերթա, իր դարբնոցը, ուր Խաչոն և Գոգոն, երկու ժմնած տղաքները, սալին վրա դեմդեմի ու մեյմեկ ահագին մուրճ ձեռվնին՝ թի՛ք թաք, թի՛ք թաք, հրաշեկ երկաթ մը կձևավորեն։
Հայր ու տղաքներ կծեծեն երկաթը, բայց դեռ օր մըն ալ ան ծեծվածները ոսկիի ու արծաթի չեն կրցած փոխել, բանի մը չեն տիրացած, միշտ խեղճ դարբնոցապետը իր խանութին մեջ իր տղաքներով ու միշտ խեղճ, որ օրը օրին շարունակ կռիվ մը կմղեն կյանքի դժբախտության հանդեպ։ Աղքատ կապրին, աղքատ ծներ են արդեն աղքատ Սադոյենք, կերևի Պեյրոս աղբոր հայրն ալ ատ անունով ճանչցված, ինչ որ մինչև հիմա չի ջնջվելիք խարան մը կմնա իրենց ամեն մեկուն ալ չլլիքը խեղդող մղձավանջի մը խորհրդավորությունով՝ Խաչոն ու Գոգոն, իրենք չունին հայրերնուն ուժը, իրեք չեն այնպես։ Երկուքն ալ ճերմակ քունքերով ծերեր կերևան