Այս էջը հաստատված է

աղոթելու ժամուն գլուխնին պետք եղածին չափ վար չեն խոնարհած։

Հայ վարժուհիներուն վրա բարձրեն կնայի, նույնիսկ իր հայրենակից պաշտոնակցուհիներուն հետ այնպես կվարվի, ինչպես բամբիշը աղախինին հետ։

Կպատվիրե աղջիկներուն չամուսնանալ բնավ. եթե ամուսնանալ հարկ էր, քրիստոնյա երիտասարդներուն, բողոքական տղայոց հետ։ Եվ մեր վերջին խոսքը հիմակ սաչափ հարցում է, թե գրասեղանի գանկոսկրը, որուն հետ իր գլխարկը պսակած կթողու գիշեր և ցորեկ, ամուսնության մը քարոզ ըսել չէ՞ր միթե. խե՜ղճ աղջիկ, գերեզմանին մեջ վարուժան կփնտրե, միևնույն ատեն տունմնա աղջկան մը կատաղի հուսահատությամբ՝ ամուսնանալու հուրը պահողին սրտին մեջ եղյամ կցանե։

1893

«ՎԱՍՆ ՄԵՂԱՑ ՄԵՐՈՑ»
(Պատկեր գավառական կյանքե)

Անցած ամառն էր, դեռ կարծես անցած օրն ըլլար։ Ի՜նչ տաք, տեր աստված, ի՜նչ տաք. գոնե սա հուղկահար ճանճերեն հեռու բարձրկեկ զով տեղ մը գտնեինք, ուր քիչ մը հով խաղար։ Իզուր մաքրություն պիտի փնտրեիր, ըսի՞, որ մոտակա ավան մը գացած էի այն ատեն, աղտոտ գլխեն մինչև ոտքը պիտի ըսեի, բայց ոտքերը բավական զերծ ապականություններե, Արածանիեն կլվացվին։ Ըսեմ, որ հասկնաք, թե ինչու միայն երեք օրը երեք տարվան ծանրությամբ հոգիս ճնշեց։

Էոշյուրի վարձակալության օրն էր, ու վարձակալները փութկոտությամբ հետամուտ կըլլային գիտնալու, թե վերջապես որո՞ւ մնաց Հավավը, Սղամը և այլն։

Բաց կոյանոցի մեծ առուն փողոցին երկայնությամբ կշոգիանար, կշոգիանար շոշափելի մուխի մը թանձրությամբ, քաղաք մը կթունավորեր։ Ոտքիդ տակ չորցած հավի ու կատվի մնացորդներ, ճեմիշներու պլշկած ու ցրցխտած ավելներ. շան իրան մը անդին, դեռ ողներուն վրա շառայլ արյուն. ճանճերու և մոծակներու աշխարհք մը կկերակրվի այդ հոտած ոսկորներուն, այդ շարավ ու ժահր իրար խառնված լերդերուն վրա։ Դեռ քալե՛, դեռ նայե՛ ամեն