Այս էջը հաստատված է

կսպառնա, թող քու կամքդ ըլլա, քանի որ դուն մի այն քեզ գիտես։

Բանավեճ թե խնդիր, հաճելի վերջքով մը կփակվի, որուն վրա էս սորվածներուն աստվածը, մեծ բարին, կհավանի իսկույն, որ այն կնկան աչքի ու դեմքի զգլխիչ թովանքներեն բաներ մը կիսելով արևին ու կապույտներուն զրկե, անոր գույնեն ու բուրումներեն անտառներուն խորքը նետված մենացած մանուշակին ու շահպրակներուն բաժնե։ Աղվոր բաժիններ մը հովիտներու ամայության վրա սարսռացող անանուն ծաղիկները ունեցան, մրմունջին անուշ շեշտերեն կիսեց գիշերի պլպուլին տվավ, աչքերու թարթիչներեն եղնիկին ու աղավնիին ղրկեց։ Նոր խորհրդավոր սրբագրություն մը եղավ ըրածը, իմաստուն համադրություն մը վերջին գեղեցկություններու, որոնց սքանչելի նորության վրա ինքն ալ զարմացավ, բայց «այն կավը չի՛ փոխվիր», ըսավ։

1906

ԳԱՎԱԹ ՄԸ ՄԻԱՅՆ

Օրհնյալ ժողովո՛ւրդ, հավատացյալ սիրելիներս, հիմա էնպես լսեր հասկցեր իմ թե՝ դուք որ մնացածներդ ըլ էն հերձվածներուն ու հերետիկոսներուն պիտոր հետևիք եղեր, ամենքնիդ ըլ էն կողմը պիտոր անցնիք, աղեկ ա, օրհնածնե՛ր, նախ հիմի հասկացեք դուք ըլ սանկ սըթղը պյութուն համոզելու եղիք թե՝ էնոր ուր գացին հանեցին կոշիկնին, որ դուք էս ցեղ աղըլին ոչխարներուն նմանակ էնոնց ետևեն ագի վերցուցեր եք կուրըզկուրայն։

«Դուք ի՛նչ ունիք որ, ձեր ցավն ի՛նչ ըլեր որ, ինչո՛ւ կփախփխիք, փառք աստծու, սախաթ չէ ժմերնիս, փառք աստծու, նավի մտած չէ պոչերնուդ տակ։ Ձեզի ի՞նչ ըսել պետք է հըպը, սիրելինե՛րս, երբ դուք էս տեսակ մոլոր գնացքներով հոգեկս կխորվեք, կխռովեք, ի՛նչ ըսեմ ձեզի, որ ցավուս չափը հասկնաք։ Էն ատեն ինծի ըլ չիյնա՞ր մի ըսել, քանի օր դուք իբրև այծյամս ոստոստեք, քանի որ դուք ձերինը մոռնալով ուրիշ փարախներ կերթաք, կլեցնեք․ ուրիշ բույն բրշակներ կշենցնեք, էն ատեն ալ ի՛նչ ըսեմ ձեզի օր հախ ու իրավունք տաք լսողը, արդյոք խրիկ կապիմ օտվնիս