Ալեքսանդրապոլցի Թրամփյաններուն առջև անսահման վարկ մը ունի։ Պաղսարն է հանձնարարողը ու անոնք անոր ուզածին կրկանպատիկը կբեռցնեն։ Գեղին բոլոր մյուս խաղախորդները, որոնք հարուստ դասակարգը կկազմեն, որպեսզի հաջողեին, միևնույն տեսակ շնորհքներ մը իրենք վայելել կաշիի այն ծանոթ վաճառականներուն կողմե, Պաղսարի դավանափոխութենեն վերջն էր, որ իրենք ալ միսիոնարին փեշերուն տակ գացին ապաստանեցան։ Պետք եղած ատենը համոզվածներն էին ասոնք, որոնք նույն ատեն իրենց համոզումին անկեղծությունը հռչակելու արտորանքով մը իրենց այգիներու քակել քայքայելու ցույցը կընեին, որ խաղող չուտեն, խաղողեն որովհետև գինին կելլե, ու գինին այդ կարմիր օձը ամեն անխոստովանելի մեղքերու մայրը գլխավոր։
Բաղդիկ Պաղսար հարկ կա՞ ըսելու, թե վերջապես օր մըն ալ իր ազգականին գլուխը կգերծե։
Մեկ հատիկ աղջիկ մը ունի, որ շատ ուզողներ ունի, բայց ինք կնախընտրե անոր ամուսնությունը իրեն ծանոթ շրջանակի մը մեջ փակել, քանի որ հիմա հասի չհասի խնդիր ալ չկա, նոր կրոնքին մեկ թույլատու պայմանը երկու իրար հավնող ազգականներուն միջև։
Արթինի համար աս տեսակ խոստում մը չսպասվածը կըլլա, իր տղային համար պետք եղածն ալ իրավ է, որ այն տեսակ աղջիկ մըն է, վաղը նոր հարստություն մը անոր շնորհիվ, վաղը Կրեսոս մը գեղին մեջ, միայն թե՝ ու ի՛նչ հեշտ պայման, ինքն ալ ու իր ընտանիքը ամբողջ, փոխարեն այն խոստումին, խոսք տան, որ ժողովարանը աղոթեն։
Կվերջանա համաձայնությունը ու Արթինին տունին մեջ համառողը անոր կինը կըլլա միայն, ես քածի մը համար կրոնքս չեմ փոխեր կըսե աս վերջինը, հեմ մեղք է այդքան մոտավոր աղջիկ մը հարս բերել։
Մարդը մտիկ չըներ պինդ գլուխ կնկանը ու մեկ օրեն մյուսը Պաղսարին հետ ծունկ ծունկի ժողովարանական մը կըլլա։
Ամիսը երկուք չըլլար Շալճին կատարելապես համոզված քրիստոնյա մըն է կըսեն ու եկեղեցիի անդամ կհռչակեն։ Լեցած է արդեն ժողովարանը Շալճիի մը մուտքով, որու ստվերը Պ…յաններու տղոց համար միայն խռովիչ բան մը ունի։ Պաղսարին աղջկան առաջին հետամտողներն էին ասոնք, իրենք ալ եկեղեցիի անդամ թեև, բայց մարդը գիշերն ալ իր հաշվին տերը, Արթինին միայն կխոստանա և