Այս էջը հաստատված է

խմցնելը քիչ մը ամեն լուսավորչականի համար ալ հետամտած քաջություն էր, որ վերջը իրենց մեջ ըսել պարծենալու հպարտությունը պիտի մնար։

Բայց, սիրելինե՛րս․․․ սիրելի եղբայրնե՛րս․․․ մարդը՝ նույն համառը, անգամ մըն ալ կգտնե անոնց պատասխանելու բանաձևը։ Փշիկ ինքն ալ նույն չափով համառ մը իր ծրագիրը կփոխե, չէ՞ որ արդեն տեղական սովորությունն ալ այնպես կպահանջե շատ հարգված հյուրին համար։

Մատուցումը այս անգամ ուրիշի ձեռքով, բուն իսկ տանտիրոջ կնկան կողմե։ Նոր գինի, նոր հրամցնող մը ահա, որուն աղվոր աչքերն ալ արդեն այնքան սև ու պաղպաջուն զույգ մը գավաթ կարժեն, «նոր բղող բացի, պարոն Արթին, խուրպան, ատուկ քեզի համար բացի, խաս գինին բերի, որ մեռոն կլմանի»։

Պարոնը ջուր քրտինք մը կսրբե ճակտեն, ալ հնար կա՞ բառ, շունչ փորձելու․ գինին աղվոր, տվողն աղվոր, երգն աղվոր, ձեռքը գավաթին կտանի վերջապես, քովինները զեղուն զվարթությունով մը կեռան, անուշներ, պարոն, անուշ ըլլի, անուշ ըլ․․․ իշտե հիմա հարսնիք կլմանի․․․ պարոնը գավաթը բերնին՝ անոր մեջինը ծծելու ատեն տարիներու կարոտով երազված սիրականի մը երեսը կծծե, էն վերջին կաթիլն ալ այո՛, ու բերանը սրբելով գողի նայվածք մը կընե քովիններուն։ Գող մը, գեհենապարտ մեղավոր մը, վերջը պիտի հասկնաք։ Շալճին գավաթ մը թույն էր, որ խմեց։

Ժողովարանին զանգակը մեկ-երկու շաբաթ վերջը, օրը երեք անգամ, օրը չորս ու հինգ անգամներ տենդոտ շեշտ մը կտարտղնե, հո՛ս եկեք, հո՛ս եկեք, շո՛ւտ վազեցեք․․․

Ժողովարանը իրարու վրա ամեն օր կարևոր խորհուրդներ մը կկատարվին։ Որոտագոչ աղմուկ մը եկեղեցիի անդամներուն մեջ, որոնց կարգին շատ ավելի Պ․․․երու տղաքն են, որ պոռալու ատեննին պատերուն ծեփերը վար կառնեն, օ՜հ, չէ, եղբայրներ, չըլլար այսպես, գայթակղության սոսկալին կըսեն ասոր, դուք ինչ կարծիք ունեիք, ժողովուրդ, կըլլա՞ր այսպես, մենք զատվեցանք, որ… մենք ճչմարիտ ավետարականը եղանք որ… մենք զինք իբր պարկեշտ ու նորոգված եղբայր մը եկեղեցիի անդամ ճանչցանք որ… բայց ան հիմա մեր բոլորիս ալ խերն անիծած եղավ։

Այո՛, այո՛, շատ շիտակ կխոսին Պ․․․յան եղբայրները, ջնջել, ձգել ու անունն ու բոլորովին մոռնալ պետք է վրա կբերվի ունկնդիր ժողովրդին մեկ մասին կողմե, մյուս շատերը Բաղդիկ Պաղսարին