Ձեռքին աղյուսի ծանրությունով գիրքը լողքարի մը թափովը կիջեցնե կնկան երեսին, հետևանքը անմիջապես կըլլա, կնկան աչքերը «սև ջուր մը» կիջնե ու անմիջապես արդեն կույր մը կատարյալ, որու դեմ տասը արևներ ալ բռնվին, երբեք չի տեսներ։
Խեղճ կնկան իրավ որ տունը կավրվի։ Այդ գիշերը, որ հեշտ չի լուսնար, ու բոլոր այն ցորեկները, որ ան լույս գիշերներ կանցնին երեք չորս զավակներու մայր եղող կնկան մը վրայեն, ընտանեկան աղետներու շատ մը տեսակներուն մեջ բոլորովին նորն ու ահավորն է, որ կավելցնեն։
Բայց հանցանքն ի՞նչ այս կնկան, հիմա ու աոաջ ալ ի՞նչ մեղք ունենար։ Պարոնը կըսեն իր աս ապաշխարողի ծպտանքին մեջ, երբեմն նույնիսկ իր վրան գլուխը բզքտելու նեղսիրտ նոպաներ կանցնե եղեր, թշնամիները գիտեն արդեն, վերջը բարեկամ Բաղդիկին տեսակեն ալ հասկցավ, ու աս կարգով ատեն կունենա, կմտածե նաև, որ զինք ու իր կացքը չի տանողները իր գիտցածեն շատ ավելի մեծ թիվ մը ունին գեղին մեջ, ծանոթ խնդիրք շատ բան հասկցուց, գավաթ մը գինի, գավաթ մը միայն, այնքան մը ու ավելին Քրիստոսն ալ խմեց, վկա ավետարանը ահա, որ ոչինչ ունի սուտ կամ սխալ։ Փարիսեցիները սակայն, այն վատահոգի աճպարարները, անոնց մեջ էն ցածամիտը Բաղդիկ Պաղսարը մասնավորապես գայթակղող ժողովուրդեն վախնալ կեղծելով՝ այնինչ ժողովին ատենը ամենքեն առաջ ինք կըլլա համակերպողը իր նկատմամբ արձակած վճռին։
Բոլոր ասոնց ու այս կարգի երևույթներուն հանդեպ ինք անզոր վրիժառուի մը հուսահատությունը կունենա, կամ գործի մարդու նկատումներովը կապրի ըսեք,— ասոր անոր հետ իյնալ ճանկռտվելու փորձերը գուցե ավելին տուժել տան իրեն, լավը համբերելն է, նորեն լավագույնը միայն քրիստոնեական համակերպությունն է ապահովապէս, ինչ որ իր տունը մտնող ելլողին ալ այնքան որոշ ցցուցած ըլլալու համար՝ խոշոր այն գիրքը կպահե ձեռքին մեջ ու զայն գիշերն ալ կկարդա։
Այն գիշերը, պարոնին վերին աստիճան անձկոտ մեկ նոպային, կերևի ճիշտ այն պահուն, որ միածին գառնուկը, իր կեղծավորի ցույցերեն ձանձրանալը կհայտնե իրեն ալ ևս, Վարդերի պես իր բարի կինն ալ եղջերավոր սատանա մը կտեսնե։
Սատանա այս կինը անով մանավանդ, որ մինչև ան ատեն իր հայացքներուն հետևող մը չերևալով մեկտեղ՝ միշտ ալ պատճառ