մը, բոլոր այս կերպերուն մեջ, ոտքերու վրա կանգնած դիակի մը պես կքաշքշվի ու գլուխը ճակատը միշտ նոր փորձություն մը ու ամեն պահուն նոր ցավով մը կխշխշա։
Մեծ տղայեն զատ մյուսները երեք պզտիկ խլեզներ, վերջինը ծծկան մը տակավին, ասոր մյուսներուն ալ տված նեղությունն ու սրտմաշուքները Վարդերի ոսկորը հալեցնող ցավերը կըլլան, էրիկը կտեսնա այս բոլորը ու դեռ շատ ավելիները կտեսնա, ինք որ հիմա շատ օրեր արդեն տունեն չի զատվելու ստիպողութենե կաշկանդված կմնա, տունեն դուրս ամոթն ու այպանքը կսպասեն իրեն։ Դուրսը կամ ներսը կզգա իր վիճակին ծանրությունը, բայց ինչ ընել։
Անտանելի մըն ալ ան չէ՞, որ հիմա մոտի հեռունի հաճախորդները կբերեն իրեն, մինչև իր տունը, որ իր դուրս չի կրնար ելլելուն համար պահ մը խանութին կերպարանք մը կառնե եկող երևցնողներու ամեն տեսակներուն ներկայությունովը, որոնք տունին փերիշանությունը տեսնելով գեշ տպավորություն մը կտանին, շատ պզտիկը մանավանդ հավձագի մը աղտերը կձգե իր սողոսկած գետինին երեսը։
Պարոն Արթին ան տեսածներին առջև ամչցող երեսներ ալ կունենա եղեր։ Օրին մեկը կնկանը խորհրդին կդիմե, «Վարդե՛ր, խուզում, չեքիլմեզ տերտ տերլեր պունա, դուն եթե ատ աչքերովդ չես տեսնար տունին հալը, փերիշանությունը, ես ալ ճշմարիտ որ իմ աս սաղ աչքերովս չեմ տեսնար կոխած տեղս, Վարդե՛ր… տունեն ավելի քեզի կմեղքնամ, ճանրքո՛ս, տունը կնկուկ մի ձգիք, որ քիչ մր խըզմեթ ընել գիտնա»։
— Դուն գիտես, էրիկ մա՛րդ, կպատասխանե կինը, տունդ ձեռքովդ քակելե վերջ, փորձե հիմա ալ ուրիշի մը ձեռքովը շինել, ինձմե ինչու խելք կուզես, դուն քու խելքիդ հարցուր։
Վարդեր այն աղետալի գիշերին դեպքեն ի վեր միշտ այսպես քենը միտքեն չի հանող վիրավորված մտերիմի մը նազոտ ճվանքովը կխոսի իր ամուսնին հետ, որուն ներելու համար կսպասե, որ գերեզմանին վրա թիզ մը խոտ բուսնի ու իրեն համար աստված միայն կայնի հախ դատաստանի։
Տունը կին մը սպասուհիի ծառայությունով, ո՛վ կըրնա ըլլա ան կամ ո՛ւր կգտնվի այնպես մը։ Շալճին իր չարչիի ամենուրեքությունովը, մարդահամար պաշտոնյայի մը չափ արդեն գիտե ու կճանչնա