հոս իր գեղը ու այն կողմ ուրիշ դրացի գեղեր ապրող կնիկները, անոնց նույնիսկ կապած չիթերու հետ մեջքերնին փաթթած գոտիներուն տեսակը միտք պահած։ Պապա կամ պարոն Արթին, հենց ըղունկին վրա կգրե ու ահա անմիջապես աղվորիկ հարսնուկ մը իր դեմը, որ թարմուկ կենճ մը ըլլալու հմայքին հետ ճկուն եղեգի պես հասակ մը ունի, սիրուն աչքեր մը կքթթե աղեղ բաղեղ հոնքերուն տակ։ Վարդ մը, որ Վարդաթիլեն կուգա պարոնին տունը։
Վարդաթիլ պզտիկ գեղ մը: Խ՞ի դրացի, Արթին այդ տեղի վրա թռչկոտող ճնճղուկներուն փետուրներն ալ համրած՝ միտքը կուգա, որ անկե այն ինչ պարտականին վրա ունեցած առնելիքը՝ հազար ղրուշ, ուրիշ կերպով չպիտի կրնա կարգադրել։ Դեմինը խեղճ մըն է, այն տեսակեն, որ օրական հացին գինն ալ չի շահիր իր մշակի բանվորությունովը։
Օր մը սխալ մը ըրած ու կնկան ստիպանքին չդիմանալով Շալճիեն մեկ-երկու գոտի գնած կըլլա ապառիկ։ Հարյուր ղրուշ պարտք մը մեկ քանի տարիեն հազարի կբարձրանա վրա գալած տոկոսովը ու ալ հետզհետե բարին տանի առնելիքվորը։
Չիկա, չունինք ըսողը ամեն ատեն ալ պարտականին կինը կըլլա. «Արթին աղա, պոյիդ հեյրան, աչքերուդ խուրպան, քիչ մըն ալ համբերե», Արթին ամեն անգամ ալ այս կնկան շռայլած անուշ փաղաքշանքներուն տակ՝ հմայված օձի մը պես պոչը բերանը կառնե ու հեռանալուն կնայի։
Ու հիմա ան է, որ Արթինին տունը խըզմեթ ընելու կխրկե էրիկը անմիջապես, ետևեն հուսալով նաև, թե հայտնի սույն պարտքը ջնջվելե ետքը կրնա ուրիշ անհայտ շնորհքներու ալ տիրանալ, Շալճին ախըր շա՛տ առատ, շա՛տ խոջաղ մարդ։
Ու շուտ ըսելու համար իրավ է, որ ալ Արթին կմոռնա մեկ անգամեն այն մարդն ու պահանջը, հաշիվը ինքնին փակված գտնելով, արի տես, որ մարդն իր կնիկեն ալ կմոռցվի բոլորովին, ուսկե ոչ իսկ բարև մը կընդունի։ Բայց ցավ, հոգ չըներ բնավ, հերիք, որ տարիքի պես մեծ հոգե մը փրկված է, մնացածը ինչ որ ալ ըլլար։
Օղաբեր խոնախի ճոխությունով տունին հարմարած կնիկը կըլլա, անոր հետ հոն Վարդերն է միայն, որ կարճ կխոսի կամ խոսելու ատենը երբեմն անոր սուր մխոցներ մը կշուլլե լեզվին ծայրովը։ Բաները աչքով չի տեսնող տանտիրուհին երբեն ի վեր է, որ ականջին ու քիթին ծայրովը կհոտըտա ու գեշ մուխ մը կծառանա