մոռնայի քանի տարի է, որ վասն վասն ծովացյալ մեր մեղաց, ըխտավորն ալ պակսեր՝ իրիկուն կըլլի, ճրագները շենցնելու ձեթը պիլե պակսած կգտնենք։ Էգին կարկուտը զարկեց, թթենիներուն վրայեն սև ճնճղուկ ըսված անհարկի չարերը անցան, նազենիմ թթենիներն ալ աս վերջինները զարկին ջնջեցին։ Սուտ չեմ ըսեր, կարգս ու կարգավորությունս վկա, որ սուտ չեմ խոսեր, աս տարին վանքին էմեքտար քմոշն (գամբռին անունը) ալ մեր մեղքեն գայլերը տարին խեղդեցին ու անշուն գիշերներ կանցնենք հիմա, որ գեշ բան է ու գիշերը տարի կըլլի աչվընուս վրա։ Ան քմոշն ալ ե՞րբ անանկ թոլ կամ տկար պիտի գտնվեր, որ ան գայլերուն հաղթվեր, ես աղեկ գիտեմ, թե ան խեղճ էմեքտար անասումն ալ հայտնի անոթութենե ինկավ մեռավ։
Հեյ վա՜խ, հեյ վա՜խ, անանկ ալ սորվեր կապրեր մարդու հետ ու մանր տավարներուն ալ հետ, որ վանքը դի մը, ան էժտեհերի պես քմոշն ալ դիյ մը կհասկնայինք, վա՛խ, զավալլի անասուն։ Ան որ կհաչեր, Դատմա բոլոր ժայռերն ու լեռները դող կելլային։ Ուրեմն, բարեպաշտ (կերևի չըսելու համար շնապաշտ) սիրելիներս, աս տարի ալ ձեր առատ տրոքն ու ողորմությամբը բարեզարդեցեք վանքն ու նմին եղեալքները, ինչ որ տաք, ինչով ողորմիք, տվեք, հավեղեն ալ տաք նը, ի նույնս գրեսցի, խաթուն մամաներ, խաթուն հարսներ։ Դատմա վանքը հավուց ձագուց ալ կարոտ ընկավ աս տարի, բոլոր հավնոցին համար երեք խոռոզ ունեինք, երեքն ալ ուրուրները տարին, հավերն ալ ձեզնե ոմանց պես որբևայրիներ մնացին։
Օրհնյալ ըլլի Խմիկ Խաչոյին տղան՝ Ասատուրը, երեկ չէ առջի օրը ռուպ մը գարի տալու ատենը իր դուռը մեծցող ճինս շուներեն խոշոր գութիկ մըլ քմոշին տեղակալ տվավ, որ վանք խավրեցի սպասավորին հետ, որո ևս փոխարեն վարձս բարյաց ընկալցի, և յուր տունն ու տնվորին սերովբեիվք և քերովբեիվք պահեսցի»։ Վանահայրը ասկե ավելի չէր կրնար լոմլոմել ու ահա հացեղեն, հավեղեն և զանազանք չեղեալը ի պարկս պեսպեսս յուղվոյ անկաներ լի օրհնությամբ բերանավ, և որո ընդ առաջ եկելոցն ի միջի, ասի թե վանական կրիայքն ևս ուրախ-ուրախ ծափս հարկանեին։
Վանահայրը առատ տարիի մը հանդիպած անգամ մըն ալ կայցելե ան գեղը, ու սովորաբար միշտ նույն տունը կհյուրընկալվի,