ուր հանգիստ բարձերուն հետ իր կռնակին ետևը, իր սոված բերանին համար ալ կուռ կուշտ համեր կգտնե։ Գեղին մեջ հացով տուներեն կսեպվի այն մեկը, որուն մեծավորը անով ալ անուշ ու ընտանի դեմք մը, որ ինքն ալ վանք ու վանական սիրող մը երևցած է ամեն անգամ, իր հագած կապածով նաև վարդապետե մը չէր տարբերիր, գլուխեն ոտքը սև հագեր է ու ֆեսն ալ սև ներկված փակեղի մը իմաստով, վրան թխորակ պատատ մը՝ ուրիշ շուշտակի մը տարազը կհատկանշե, վարդապետ ճիշտ, որ իր ամբողջության մեջ միայն այն ըլլալ կերևա իր հակասությունը, որ կին ունի 45-50 տարիներու երկար գիշերներու շարք մը պսակված սիրունիկ բարձընկերի մը հետ ապրեր է։ Հողատեր մըն է, տղա ունի, հարսներ ունի, գեղը իրեն հետ ապրած պահելու պատեհությունն ալ ունի:
Վանահայրը ասոր տունին մեջ ընտանի դեմք մըն է, որ կհարգվի ալ ու հոն՝ ամեն երևալու շաբաթներով կմնա, քիչ մը կըսեն աղջկան կապ մը ունի այդ տունին հետ. ի՛նչպես, ի՛նչ թվականներով այն կապը, այդ չէր կարևորը, քանի որ մենք ապշեցուցիչը ամենեն առաջ միտք դրած էինք պատմել, այսչափ խոսք անոր շրջանակին պիտի ծառայեն։ Վարդապետը ան առավոտը քիչ մը կանուխ դուրս իջած է իր ասպնջականին տունեն, որ ան օրը ալ բոլորովին վերջ մը բերե իր պտույտներուն ու ժամ առաջ վանք դառնա, ամիսեն ավելի է, որ հեռացեր է անկե, հոն բաներն ի՛նչ վիճակ ունին, հետզհետե սիրտ նեղող մտմտուքներ կդառնան։ Վարդապետն ան վերջին օրը այցելած տուներուն մեկուն ալ թոնիրին եզերքը վայրկենային նստվածքով մը գինավետ սեղանիկի մը պատիվը ավելի բան մը կգտնե ու ոչ մեկունը կմերժե, մինչև քիթին կնգուղը գինի, գինիին կարմրություն, ու արունի չափ կարմրություն։ Իր հետը պտտող քահանան ու ժամկոչն ալ թեև պակաս չեն խմած վարդապետեն, բայց սա շնորհազարդ ծերուկը վանքին անգույն, անհամ ջուրը միտք բերելով, ձեռքը դրված գավաթին դուրսի կողմն ալ լզելու ագահությունը կունենա: Վերջին տունին վերջին գավաթն ալ կծծե, վերջինն ավելի համով, ավելի համով, ավելի զգլխիչ: Մեղոք ծովացյալ վարդապետը այս հափրանքներուն մեջ հիմա անպատճառ ծով մըն ալ գինի կկոհակավորե իր շլլիքեն վար տեղի մը մեջ, որ չեմ գիտեր ուր կըլլա ան։
Ալ կարելի՞ է ոտքի վրա կանգ առնել, բանը բուսած է վարդապետին, պատեպատ կզարնվի, տերտերն ու ժամկոչն ալ այն կողմը այլապես կխաղան թամզարա մը, որ մեռելին ալ խնդուք կբերեն,