ընդհատելու դադարով, քեռկինին ետևի կողմը, անոր կռնակին դեմ ու շատ մոտը անոր մազի հյուսկեններով ծածկված սիրուն քամակին, իր գինովի ձև չափերը կընե, հացթուխը թոնիրին խորքը գճկելու ատեն՝ իր ետևը նստողը դեռ անոր այնինչ ուռուցիկ կողմն ալ աչքե լի վրիպեցներ։
Ի՛նչ միս, ի՛նչ կլորություն, ու Ալփիարի բացատրությունով, ի՛նչ զգլխիչ ու ախորժագրգիռ գեղեցկություն մը հոն, ուր ածուխի սևությունով մազերու սքանչելի փունջեր մըն ալ կծայրանան։
— Օ՜ֆ, քեռկի՛ն։
— Ի՞նչ, մատա՛ղ հոգուդ, չես համբերեր նը, պանիրը ավելի պատրաստ էր, հիմա կուզես նը կարաս մըն ալ բանամ։
— Գինի՛, գինի՛, գինի՛, կհռհռա զառամ ծերուկը, պանիր ալ չեմ ուզեր, գինի՝ գավազան ծերուկին, գինի՝ կլանք տվող մեռելին, օ՜ֆ, քեռկի՛ն, ես ալ քու հոգուդ մատաղ, անգամ մըլ ըսե, թե՝ ուր գացեր է քեռիս, թեզ չպիտի՞ դառնա, աս օր միտք կընեի, որ ճամփա ընկնիմ, շատ ուշացեր իմ արդեն։
Բայց ասոնք հենց խոսք ըլլալու համար է, որ կտռտռա վանականը, իր բոլոր ուշադրությունը հոն կպահե միշտ, հոն, միշտ հոն, ուր հացթուխը ամեն ծռիլ շտկվելու պահին, նոր գրգիռ, նոր կախարդանք մը կերևցնե։ Ա՜խ, Մարիամ, անգամ մըն ալ աս մծղնոտ ավաչը, երբ Մարիամ ճիշտ նույն ատեն, հետույքը տնկելով գլխովը թոնիրը կխորունկնա, վանականը ահա այն կողմեն մեղավոր բթամատ մը խրելով բուռ մը միս կափե, ու՝ Տե՛ր աստված, տե՜ր Սաբաոթ։
Հացթուխը վայրկենապես խրտչիլ մի զգալով այն կողմեն ընդոստ ցնցում մը կկրե, որ զինք երկու ձեռքովը թոնիրին բոց կրակին վրա կնետե, ուսկե երկու ձեռքերուն մատները վրա տալով, հրաշքով կազատի միայն, թե ոչ՝ այն վիճակին մեջ՝ կրնար ըլլար, որ ամբողջ մարմինովը ածխանար, Մարիամին շիվանն ու մղմղուկը քարերը կլացնեն, բայց ո՛վ անմիջապես վրա հասնի, որ անգամ մըն ալ անոր պատմե եղածը։
— Գե՛շ մարդ, գե՛շ վարդապետ, մազեդ մորուքեդ ալ չամչցար: Այսչափ, միայն այսչափ իր ճենճերած մատներուն սոսկալի ցավերուն մեջ, ուր զինք նույն պահուն գերեզմանի պատրաստելու ծանրության մը մեջ կզգացվին: Կաշխատի, որ եղածը ծածկե իրեններեն, բայց ե՞րբ նույն կմնա այդ տեսակ որոշում մը ու ի՛նչ իրավունքով: