Այս էջը հաստատված է

Լա՛ց թե զայրույթ և որո՛ւ հիշատակին։ Վանականը իր տարիքին յոթանասուներորդին մեջ վախճան յուր գտանե, քեռկինն ալ դեռ հազիվ քառասունին մեջ, խե՜ղճ քեռկին։

1907

ՁԵՐ ԽԵԼՔԻՆ ՉԻ ՊԱՌԿԻՐ

Ան օրվան պես հիմա ալ միտքս է տակավին։ Գեղը աղվոր, ալեհեր ծերուկ մը ունեինք, սուրբ Աստուր, լման ութսունամենի մը, իրավ, շատ տարօրինակ, շատ հին մագաղաթ, որ ով շփեր, շրջշրջեր, միշտ անոր վրա, անոր բերանին մեջ նույն միատեսակ խոսքերը պիտի գտներ, որ սակայն շատ չէին հասկցվիր։ Խոսքեր ինքնատիպ կամ խորհրդավոր, ան ատեն ով մտածեր, որ անոնց իմաստին թափանցելու համար երեսունհինգ-քառասուն տարիներու երկար սպասանք մը պետք է։

Աս աշխարհքը, տղաքս, կըսեր, ան ատեն շենք շնորհք բանի պիտի գա, պիտի բարեկարգվի, երբ ան վարդապետները պսակված կնիկ ունենան, երբ կնիկ, աղջիկ կարդալ գիտնան, երբ ան դեմի ծովակեն ալ մեր դաշտեցիները օգտվելու կերպ մը հնարավորեն։ Ծերուկը, որու հետաքրքրող կենսագրությունեն մաս մը գրած պիտի ըլլամ կարծեմ երբեմն իմ «Գեղի նամակներուս» կարգին, միամիտ մենամոլությունով մը գիշերը կեսին ալ երբ իրեն ձայն հասցնող, իր անունը տվող մը ըլլար, ինք պատրաստ նույն խոսքերը պիտի կրկներ, վարդապետները… կնիկները… ծովակը…

Վերջինը գուցե հասկցվեր քիչ մը։ Ծովքին կողմեն դեպի դաշտ ջրանցք մը բացվելու կարելիությունով, գյուղացին իրավ է, որ անհունապես նպաստավորված կըլլար իր անջրդիներուն համար առատ պատրաստ ջուր գտնելով, իսկ ան առջիներուն ինչ ըսել — ինչ խոսքեր անոր, այն մեկուն ժոռատ ու շողինքոտ ծամույքին տակ: Աղջիկ կրթել, վարդապետը կարգել, ծովքը ծակել, խենթի շաղակրատություններ պարզապես, ուրիշներ ցնդած մըն Է կըսեին անոր, դեռ ինչե՜ր, որոնց կարգին մենք գեղի դպրոցին հովկուլներս ալ քիչ խաղ, խեղկտուքներ չէինք ըներ անոր ամեն անգամ որ զինք առանձին կգտնեինք կծկտած կամ նստած պատի մը տակ, իր մերկ թավամազ կուրծքը արևելու դիրքի մը մեջ։

Է՛, սուրբ Աստուր, կըսեր մեզմե մէկը, այսօր ինչպես, այսօր քանի ծունկ, քանի խաչ, մեր տեղն ալ ըրի՞ր բան մը: Ես էն վերջը ու կեղծ լրջություն մը զսպած մեջս, կուզեի հասկնալ, թե Աստուր ամուն ո՞ւր կպառկի գիշերները. իրա՞վ է լսածնիս, մեզի որովհետև այնպես հավատցուցեր էին թե՝ այն ճերմակ գերեզմանամերձ ծերուկը

112