Այս էջը հաստատված է

սպառնալիքներուն պատասխան, քարերը գետնեն վեր–վեր կթռչկոտեին, ծառերն իրենց տերևները կթոթվեն, ինքը սակայն գեղի այս դժբախտ մարդուկը, անվրդով կմնա․ գոցած է ականջը, ու լեզուն իր բոլոր երկայնությունով ի վար հրելով, ձայն հանելու անճրկության մեջ կգտնե ինքզինք, և կամ ավելցուցեք ըսել որ՝ նա այդ կնոջական պոռչտուքներուն, որոտումներուն դիմացը այնքան հեգնոտ ականջ մը վարժեցուցեր է, որքան դարբինին ականջը իր մուրճին հանած շառաչներուն վարժված։ Կամաց-կամաց ինքն իր հոգիին մեջ մտիկ կընե հիմա ու կհասկնա վճիտ մանրամասնություններով թե՝ այդ կարմիր ձյունը իր իսկ ձեռքով բերավ իր գլխուն, ու օր մը, ի՜նչ ծիծաղելի հիմարություն, հավկուրի աչքով մը ծակ հլուններուն մեջ, թանկագին մարգարիտ գտնողի բախտավորության մը տիրանալը կհռչակեր դեմը ելլողին․ ցատկտելու ատենն ալ ագը կռնակին կզարներ։

Հիմա ալ կցատկտե, կպոռթկատա թեև, բայց ադ վիճակը ավելի ոտքերուն տակ կրակ կոխկռտող դատապարտյալի մը ցավատանջ գալարումները կմատնե, ուրկե պահ-պահ ազատելու մտքով, դուրս կուգա բըրշակեն ու դաշտին հեռավոր եզերքներուն վրա թափառկոտ ինքն իր շուքին հետ խոսող ու լացող ոճրագործի մը ստրջանքները կորոճա։

Տարիները կանցնին այսպես շփոթ ու փոթորկոտ։ Գըլեյի բույնին վրա շարունակ ձյունին կարմիրն ու կարկուտին քարը տեղալով, Մըյրե իր փեշերուն տակ ցըկնած ուրիշ աղջիկ մը կմեծցնե։ Մեծցած հասունցած շուտիկ մը, որը եթե այսօր չհնձվի, վաղը ատենն անցուցած ըլլիլը պիտի ըսեք։ Կուլիկին համար այս աղջիկը, այն մայրը, դժոխքեն արձկված գրողներ կդառնան։

Ցորեկը մօրուն է իր մորթը խարանողը, գիշերն ալ, պակաս մնացածը, անոր նորընծա որձակը կլմընցնե։

Տարին տասներկու ամիս, տանը մեջ ու տունեն դուրս ելած ծանր գործերը որբին քամակը կկապվին․ ձյուն քերել, ջուր կրել, գիշերանց հաց թխել, առտվընե մինչև մթնշաղ ճախրակ դարձնել, եկող գացողին դեմն ելլել, ամառը՝ գլխիբաց արևուն տակ, ձմեռը՝ բոբիկ սառույցներուն վրա, որբ աղջկան բաժին հանված չարչարանքները