Այս էջը հաստատված է

— Կանցնի կհուսամ, մ’ընեք հոգ, բժիշկ բարեկամներ ունիք։

— Մինչ բժիշկ, մինչև բարեկամ, բարեկամություն, էոմիր ըսածդ ալ կանցնի, ա՜յ աղբար, ձգե, որ բժիշկին ու անոր բարեկամության ալ չի՛ վստահցվիր հիմա։

— Իրավ է, որ մարդ նախ մեյ մը իր նախահոգ միջոցներուն վստահելու է, առողջությունը ձեռքե չի հանելու համար։

— Բժիշկն երկրորդական միջոց մըն էր, բայց դուք ալ ինչո՞ւ շատ մտմտաք։

— Չեմ գիտեր վերջապես, չեմ գիտեր։

— Դուք քիչ մըն ալ աշխարհի մարդ, չե՞ք ընդունիր թե՝ ամեն հիվանդություն չի բերեր, հիմա կներեիք, որ ես մեկ-երկու խոսք մը․․․

— Հրամե, նորեն ի՛նչ․․․

— Աս էր ըսելիքս, թե աշխարհ կարկանդակ ալ ուտե, կերևա մեր ալ կերած մարսածը սա փտտած կաղամբը պիտի մնա միշտ որ․․․

— Ըսել կուզեմ, քիչ մը մենք ալ ճանկռտվինք, թող պահ մը մեր ճաշակը բարեշրջում իրավցներ։ Մենք ալ մարդ էինք։

— Մա՞րդ, է՛հ, հելպեթտե մարդ։

— Տե՛ս, ինչպես պիտի բացատրեմ միտքս, աղա եղբայր, մարդ եղողը, երկու աչքով, երկու ականջով մարդ եղողը, բան կտեսնա, բաներ մը կլսե ինչ-որ գիտեք, թե մարդերու ըրածները պիտի ըլլան, օրինակ, քեզի հիմա ի՛նչ չէիր կրնար ըսել, որ մեզի պես մարդերով վերջացուցած են, ու՝ այս կերպով անոնք երկրի վրա՝ երկինքի աստծուն պես պաշտված։

— Հե՛լպեթ, հելպե՛թ, որդիք մարդկան իմաստուն, ըսված է, քանի հրեշտակս երկնքի։

— Ես հիմա ան հրեշտակներն ալ չպիտի ըսեմ, եղբա՛յր, որովհետև մարդ չեն անոնք ու երկրի վրա ալ չեն բնակիր, ես ավելի երկրի վրա ապրողներուն գործերեն պատմեմ։ Մենք ալ բան մը՝ քիչ մը մենք ալ այն մեծություններուն նմանինք, մարդիկ ամեն բանե առաջ նմանիլ կսիրեն։

— Է՜, ի՛նչ ուրեմն ըսելիքդ․․․ խոսքը կարճ կապողն ալ հաջողեր է․․․

— Խնդրեմ, հանդարտ լսեցեք։

— Հանդարտ ամմա, էֆենտիմ, հրամանքս ալ բերաննիս շեքեր մը դնելու համար, մեզ մինչև Շամուշշաղ տանելու ձևեր մը կընես, աղեկ ա։