— Է, հիմա ես լռեմ, դուն խոսիր, պեոյլետե խալթ էթմեք օլուր մի ա՜, խուզում, էտ փե…նկը իր կոտրած ճամերուն ալ ճեռեմեն պիտի տա՞ արդյոք, որ գիշերները վար կառնե հերքեսին պատուհաններեն։
— Հինգ ղրշ. Մկրտիչ աղան։
— Խոսք չունիմ ատոր, քրտինքովը ապրող պարկեշտուկ մարդ մի, վկա գրե զիս, որ ատ մեկը իր միսեն, ոսկորեն կտրեր տվեր է, աֆերի՛մ։
— Արթին Ժամկոչյան, երկու բեռ փայտ պիտի տա ամեն ձմեռ։
— Սը փսխո՞ւնքը, շան լակո՞տը, վո՛ւյ, վո՛ւյ, վո՛ւյ, աստված պելատ տա, հերիֆ. բայց դուն ալ լսե՞ր ես կըսեմ… ձգե, աղբարս, ձգե, ձգե, նե էսիրտե գալտըք…
— Եըլխովանենց Դավիթը երկու ջեյրեկ։
— Երեք տարի է, որ հինգ ղրշ. յուղագին խոստացեր է, չի տար, հիմա ալ նոր քեփազեություն մը թեզելեթմիշ կըսե, պու տե պեոյլե եազարըզ։
— Մեկ ոսկի անանուն ոմն։
— Մի՛ ծածկեր, ես ատ մեկն ալ կռահեցի, ատիկա ան հերիֆը չէ՞, որ յոթը տարին անգամ մը ատ տեսակ իկիտություն մը կընե, որ իր յոթը պորտերուն իֆլազությունը քավվի զահար, էֆերիմ վալլահա, իր պապը մեյմեկ խալիպ սապոն ալ չի տվեց պարտկնտերերուն։
— Հինգ զույգ կոշիկ Աճեմյան Համբարձը։
— Աստծու սիրուն ըլլի, սըվոր ալ հասկցնեիք, որ տարին անգամ մը գոնե գոգ մը փափուճ առներ կնկան համար, վերջը ուրիշներուն…
— Հովակիմ Թախթախյան սնտուկ մը քարյուղ։
— Աֆերիմ մարդ, լեզուս առվի, որ սը մարդուն մահանա մը գտնեմ, չէ՜. շատ ազնիվ մարդ, խնամուս աղբարն է, բայց ես չէ թե աս բանին համար է, որ կգովեմ, ինք զաթի էօթետեն պերու ազնիվ մարդ է, ձեռքի տակե ալ շատ բարիքներ կընե, որ իր կնիկը պիլե չի գիտեր։
— Կես ոսկի Սյումպյուլ Նազարը։
— Ան բամպակի գողը, անանկ չէ՞ մի, մեկ-մեկ հարցուր հասկցիր, թե սա քրիստոնյա թյուճճարը ամեն օր ամեն մեկ գյուղացիե քանիական օխա բամպակ կքռթե ու կուրանա անամոթաբար,