Էջ:Թոթովենցի արձակ բանաստեղծություններ 10.jpg

Այս էջը հաստատված է

աչքերես դուրս ելլելու կմարին ճրագի մը պես հոգիիս ան­դունդին մեջ — լույսի անդունդը…

Բայց ինչո՞ւ դուրսի աշխարհը զիս գիշեր մը կկարծե, և ամեն ինչ խույս կուտա ինձմե։

Բան մը կփնտրեմ, կփնտրեմ և չեմ կարող գտնել։ Չեմ հիշեր, թե ինչ կորսնցուցած եմ, բայց կփնտրեմ և չեմ կա­րող գտնել։ Իբր թե այս աշխարհեն չըլլայի՝ ամեն մարդ ինձ խիստ կնայի, և ես, հոգնած երազելեն՝ դեպի մենությունները կվազեմ։

Կզգամ, թե պարապություն մը կա իմ հոգիիս խորությանը մեջ, զոր ոչ ձայները կրնան լեցնել, և ոչ ալ աշխարհի բոլոր թրթռումները կրնան գրավել այդ թափուր միջոցը։

Օտար եմ ես այս աշխարհին։

Օ՜, սարսուռը վարդերուն, որոնց լացեն կհյուսվի իմ երիտասարդ ողբս։ Օ՜, արյունը կակաչին, որ իմ մենավոր աղոթքս կհալածե իր կյանքի անապատին մեջ։

Եվ ցայգին մեջ չնիրհող առվակը կմրմնջե ինձ. «Սիրե՛, սիրե՛»։


Երգ մը
քան անմահության իմաստասիրությունը

Գանգեր և հինավուրց ճակատներ… բոլորն ալ ոսկրուտ և այլանդակ, բոլորն ալ խանձած և ծռած, ճմռթկված ժամա­նակի հսկա անիվին տակ։

Բոլորն ալ մաշած են տիեզերքի արագության հետ և խոր­հուրդը հոն թողուցած է իր խոր ակոսները։ Շատերը ճեղքված և վառած, ինչպես կայծակեն վիրավորված բունը ծառին, ուրկե դուրս կարծես ճառագայթներու խուրձեր ելած են և կորսված հողին մեջ։

Անոնք դարերու նվերներն են մեզի հասած։

Գանգե՜ր… Պատմության շուշաններն են անոնք՝ պահ­ված անարև հողին տակ ապագա բոլոր սերունդներուն ի նվեր։

Ահավասիկ՝ վարդի մեկ քանի թերթեր, որոնք քարացած են անոնց հետ։ Ոչ բույր ունին և ոչ թարմություն․ ժամամանակը