Էջ:Թոթովենցի բանաստեղծություններ 20.jpg

Այս էջը հաստատված է

Պատված, ցողված իմ վշտերով քաղցրագին,
Լո՜ւռ կը հեծես…
Օ՜, մահ չէ այս, այլ սոսափ,
Կամ զեփյուռը, որ կ'երթա
Հանգստանալ վարսերուն մեջը կույսին։

Իմ ափըս, որ Անմահությունը կ'ապտակե,
Քու լուսավոր գերեզմանըդ թող ըլլա,
Ո՜վ ցորյանի թարմ հատիկ»։