Էջ:Թող Հայաստանը խօսի, Թորոս Թորանեան.djvu/10

Այս էջը սրբագրված է

նից թէ ու՛ր է ապրում, գտնում է իր գլխի ճարը։ Եթէ դրսում յւս– ջողւում է այդ իրա համար, հապա ինչո՞ւ չյաջողուի իր մայր հո¬ ղի վրայ։ Կսւրծում եմ հասկանալի են իմ ասածները։ Մեր կողմէ հաստատական գլուխի շարժում, այսինքն կը լսենք ձեզ Մսւեսթրօ։ Իսկ ինքը, Լորիս ճգնաւորեանը, բազուկ¬ ներու լայն շարժումներով, կարծէք օրքեսթրի մը աոջեւ ըլլար, կը շարունակէ ոգեւորուած. - Ամէն մակարդակով վերելք ենք ապրում։ Եթէ ոչխար ժո¬ ղովուրդ լինէինք, մեր պետութեան տուածովը սովից կը կոտոր– ւէինք։ Այժմ, այնպիսի պայմաններ են, որ ժողովուրդը պիտի տայ կառավարութեանը։ Ես, օպտիմիստ եմ, այո, լաւատես, ու ոտքի կը կանգնի Մաեսթրոն։ Ու կը շարունակէ.– Այո, ոնց որ ասում էք, մեր մտա– ւորականութիւնը լաւ վիճակի մէջ չէ այս օրերին, բայց, սա էլ ժամանակաւոր երեւոյթ է, մենք կը հասնենք այն օրուան, որ մտաւորականութիւնը ապրի եւ լս/ւ ստեղծագործի։ Մեր մտաւո– րականները, անցեալում, շարունակել եճ ստեղծագործել աւելի վատ պայմաններուն, այ, եղել են օրեր, որ գրիչը շարունակել է նախշել մագաղաթը, երբ թշնամու սուրը իր գլխի վրայ բարձ¬ րացած է եղել... հապա՜։ Մաեսթրոն, այժմ, Երեւանի մէջ Արամ Խաչատուրեանի երաժշտական կեդրոնի գլխաւոր տնօրէնն է, ղեկավարը Հսւյֆիլ– հարմոնիային։ Կվսնցնինք Ֆիլհարմոնիայի կատարած դերին։ - Մեծ է նրա դերը, կ*ըսէ Մաեսթրոն ու կը շարունակէ.– ժո– ղովրդային վիթխարի ցոյցերի, ելոյթների ժամանակ դուք պէտք է երկրում լինէիք որ իմանայիք թէ ինչպէս միթինկները մեր սքանչելի տղաքը կէս ժամ շուտ էին վերջացնում որպէսզի հասնէին Ֆիլհարմոնիայում կայացող համերգների ժամադրու– թեանը։ Մեր համերգները ժողովրդի համար սոսկական երաժըշ– տութիւն չէին, այլ՝ կատարուն էին ժողովուրդը համախմբելու եւ միացնելու դեր։ Հայաստանի ֆիլհարմոնիք օրքեսթրան, աշխարհում իւրայա– տուկ նուագախումբ է, քանի, նրա բոլոր անդամները ծնուել, մե– ծացել եւ սովորել են Հայաստանում։ Հարց ես տալիս թէ ամերիկեան մեր համերգի ժամանակ, 10