Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/18

Այս էջը հաստատված է

Թեւածող հոգի մը

Մեր սերունդին ավագ պարտականությունն է Մ. Մարգսյանին հետ սպանե՜լ պատերազմը։

Մկրտիչ Մարգսյանը գիտե գաղտնիքը պատմվածք ու վեպ կառուցելու, անկեղծ է, ընթերցողը կհավատա իրեն։ Ընթերցողը կակնկալե, որ իր առաջին այս գրքեն վերջ արձակի կալվածեն ներս Մարգսյանը կօգտագործե բոլոր տվյալները հարստացնելու մեր արձակը։ Իր լեզուն համեղ է, պատմելու եղանակը եթե ոչ հրապուրիչ՝ ունի տպավորելու հատկություն. հեռու է խրթնաբանություններե, ինչ-որ փիլիսոփայական դարձվածքներե, հեռու է օտարաբանություններե։ Բայց տեղ-տեղ իրենց գլուխը ցցած են (թեեւ քիչ) ինֆորմացիայի, կոլեկցիայի, ագրեսիայի, անլեգայի պես բառեր։ Եթե խնայվեին այդ բառերը, հեղինակը ոչինչ կկորսնցներ ու մենք կշահեինք։

Թարսաթյուն, բոստան, իգիթավարի բառերն ալ կարելի է փոխարինել հայերեն բառերով։ Անհաճո է նաեւ «երեսի գոռով» բացատրությունը (էջ 409), երբ ունինք «պնդերես» բառը, նույնպես հաճելի չէ սրտին համար ըսել «խամ ու խոպան»։

Մկրտիչ Սարգսյանը իր արձակ առաջին իսկ գործով մտավ մեր գրականության մեջ ու տվավ հաստատագիր՝ գալիք լավագույն գործերու։

Ողջունելի է այս մուտքը։

«Երեւան» շաբաթաթերթ, N 9, 10, Սոֆիա
28.02-06.03.1964