Այս էջը հաստատված է
Թեւածող հոգի մը
ԳԷՈՐԳ ԱՐՇԱԿԵԱՆ
⁂
Ծո՛ , սերժանտ Կարոն ի՞նչխ է, ի՞նչ կենե,
Մեր յաներն ինչի՞ չի ուզե աշե,
Սատանա մանչ է, ականջը կանչե,
Ի՞նչխ չըսես, օր տիրոջն է քաշե․․․
Մկրտիչ Մարգսյանին
⁂
Սերժանտ Կարոն քաջ էր, այո՛. ե՜ւ դու գիտես, ե՛ւ մենք գիտենք,
Կռվի մեջ էլ Դավթի նման, ե՜ւ դու գիտես, ե՜ւ մենք գիտենք,
Գիրք ես գրել քաջի մասին, Քաջին վայել ներշնչանքով,
Ինքդ էլ նման քաջ ես եղել. ե՜ւ դու գիտես, ե՜ւ մենք գիտենք...
01.01.1971թ.