Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/48

Այս էջը հաստատված է
Թեւածող հոգի մը

համեմատութիւնների, տիպական միջավայրի եւ կերպարների, նրանց գործողութիւնների շնորհիւ վէպը դրւում է շարժման մէջ։ Յար. Մկրաչեանի վէպն, իհարկէ, ունի թուլութիւններ եւ թերութիւններ։ Եկէք ձեռքերս դնենք իսկական վէրքին եւ խուսափենք առողջ մասերը վիրահատելուց։ Մենք «արեւելեան ատամնաբոյժներ» չենք, ուրեմն, եկէք հիւանդ ատամի փոխարէն չհանենք առողջը եւ վէպը չդարձնենք անատամ։ (Հիանալի՜ է - Թ. Թ.)։

Ինչո՞ւ եմ ասում այս ամէնը։ Ես այդ վէպի խմբագիրն եմ եւ լա՜ւ գիտեմ իմ աշխատանքի եւ չարչարանքի գինը։ Իմ քաշածը ես գիտեմ։ Շնորհակալ եմ Ձեզանից, իմ բարեկամ Սպարտակ Բենիամինովիչ, որ Դուք չփորձեցիք «կուժնուկուլան միայն իմ գլխին ջարդել»։ Սակայն հաւատացէ՛ք, քննարկման պահին, ինձ զգում էի փշերի վրայ, ջարդուած ու ջղայնացած եւ միայն ինքնատիրապետումը (որը փառք Աստուծոյ ունեմ) թոյլ չտուեց, որ բարձրացնէի ձայնս եւ յաւուր պատշաճի պատասխանէի «հանե՛լ, հանե՛լ...» վանկարկող ընդդիմախօսներին։

Այդպէս չեն քննարկում գիրքը։ Դա քննարկում չէր։ Ո՞ւր էր ստեղծագործական այն խաղաղ մթնոլորտը, երբ մարդիկ ազատօրէն յայտնում են իրենց կարծիքը, իհարկէ, եթէ կարծիք ունեն։ Չէ՞ որ ներկաներից ոչ ոք վէպը լրիւ չէր կարդացել, իսկ Դուք (անհասկանալի պատճառներով) Ձեր միջամտութիւններով աւելացնում էիք լարուածութեան ջերմաստիճանը։ Ինչի՞ համար։ (...)

Դուք չէ՞ք ցանկանում այն տարիների թուրքական դիւանագիտութիւնն ու քաղաքականութիւնը պոռնկական որակելը, ես ընդունում եմ։ «Վ. Ի. Լենինը Բրեստ-Լիտովսկի բանակցութիւններին կարողացաւ խաբել իր թշնամիներին» արտայայտութիւնը Ձեր սրտով չէ, բայց իմ սրտովն է եւ այլն, եւ այլն։ Ռւրեմն թողնենք պատմութիւնն ու պատմաբաններին։ Նրանք այստեղ գործ չունեն։ Քննենք էթիկայի հարցեր, համոզենք միմեանց։ Թող իւրաքանչիւրն ապացուցի իր ճշմարտութիւնը, ոչ թէ այն փաթաթի դիմացինի վզին։

Իրաւունքը Ձեր կողմն է, բայց իրաւունքը ոյժ է, ոչ թէ ճշմարտութիւն (ոյժի դէմ այս խօսքը խիզախութիւն չէ՞– Թ. Թ.)։ Համոզեցէ՛ք, ոչ թէ հրամայէք։ Գրքերը հրամանով չեն լաւանում։ Ի վերջոյ, Սպարտակ Բենիամինովիչ, խնդրո՜ւմ եմ խոնարհաբար, Ձեր այն աշխատակիցները,