Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/8

Այս էջը հաստատված է
Թեւածող հոգի մը

որ յաճախ մի կողմ թողնելով թեմայի մեծութիւնը, բարձրացուող հարցի մեծութիւնը, զբաղւում է ոճերի տարօրինակութիւններով։

Գ. Արշակեան.

— Մեր վիճակից եթէ գոհ լինենք, նշանակում է լճանում ենք։

Մ. Սարգսեան.

— Արձակագիրը ի՛նչ հարցեր եւ ինչպէ՜ս է բարձրացնում՝ դա՜ է կարեւորը։ Ճիշտ է, դժգոհ եմ, բայց այն կարծիքին չեմ, որ մեր արձակը նահանջում է։

Մեր արձակը չի նահանջում։ Այն կենսական ոյժերը որ կան՝ բաւական զօրեղ են։ Բաւական է յիշել Հրանտ Մաթեւոսեանը, Գէորգ Արշակեանը, Ռուբէն Ցովսէփեանը, Մուշեղ Մանուկեանը (Գալշոյեան), Յովհաննէս Մելքոնեանը, Վարդգէս Պետրոսեանը։

Ես որպէս միջին սերնդի գրող՝ սրանց վրայ եմ յոյս դնում։

Աւագ սերունդ ասելով, նկատի ունեմ Աբիգ Աւագեանը, Սերօ Խանզադեանը, Վիգէն Խեչումեանը։

Ինձ թւում է, այս անունները քիչ չեն։

Իմ փնտռածը ոճի անկեղծութիւնն է, թեթեւութիւնը, քնարականութիւն, զարմանք ու հիացում։ Գրողի գրչի շարժումը չպէտք է տեսնել թղթի վրայ։ Գաղափարական առումով՝ ընդունում եմ բարձր քաղաքացիութիւն։ Սեթեւեթանքը չեմ սիրում։

Ահա՜ իմ հաւատամքը։

Իմ այն հարցումիս, թէ Հայաստանի ժամանակակից արձակը ի՞նչ որակ կը ներկայացնէ այժմու իրեն հասակակից ռուսական արձակին հետ համեմատած, Մկրտիչ Սարգսեանը այսպէս կը պատասխանէ.

— Հայ արձակը այսօր եւս, ինչպէս անցեալին, գտնւում է ռուսական արձակի բարերար ազդեցութեան տակ։ Եւ որովհետեւ Հայաստանում օտար լեզուների իմացութիւնը բաւականին լաւ որակ է կազմում, ապա մեր գրողներից ոմանք տեղեակ են արեւմտեան գրականութեանը իրենց բնագրով։ Արտասահմանեան գրականութիւնը մեզ հասնում է նաեւ մեր լաւ իմացած ռուսերէնի միջոցով։ Համաշխարհային գրականութեան ռուսերէն թարգմանութիւնը, միջազգային