Էջ:Թորոս Թորանեան, Թեւածող հոգի մը Մկրտիչ Սարգսեանի հետ.djvu/9

Այս էջը հաստատված է

Թորոս Թորաճեան

թարգմանական աշխատանքների մէջ գրաւում է առաջին տեղը։ Ինքս անձամբ աշխարհի գրականութեանը հաղորդակցւում եմ ռուսերէնի միջոցով։

Այս բոլոր միջոցները օգնում են մեր երիտասարդական արձակին։

Կարող եմ համարձակ ասել, որ Հայաստանի երիտասարդական արձակը քայլ է պահում ռուսական այսօրուան նոր արձակի հետ։

Գ. Արշակեան.

— Իմ խօսքը յետպատերազմեան գրականութեան մասին է առաջին առիթով։ Պատերազմից յեստյ, երբ դաժան պայքարի միջով անցած մարդիկը, որոնք կռուել էին հայրենիքի համար, արդարութեան համար-արդար, ճշմարիտ եւ ազնիւ, թղթին յանձնեցին իրենց մտորումները՝ գուցէ պակաս վարպետութեամբ, բայց անպայման լրիւ անկեղծութեամբ:

Ինչպէս մեզ մօտ, աշխարհի տարբեր գրականութիւնների մէջ եւս դրուեց մարդու հարցը, զինուորը մարդացաւ․․․

Գերմանական գրականութեան մէջ Բորհարտը, որ 26 տարեկանին մահացաւ և ում երկու անգամ մահապատժի էր դատապարտել ինքը՝ Հիտլերը, կարողացաւ իր շուրջը հաւաքել ժամանակակից մեծ գրողներին, օրինակ՝ Հայնրիխ Բեօլը։

Զինուորի մարդացումը գրականութեան գլխաւոր պրոբլէմն էր։ Որոնման պրոցէսի ընթացքում շատ գրքեր գրուեցին, ու պատահեց, որ պատերազմից անտեղեակ մարդիկ հեղեղեցին գրական աշխարեր։ Մեզ մօտ, այս հեղեղի մէջ առանձնացան Մկրտիչ Սարգսեանի «Կեանքը կրակի տակ» եւ Բաղիշ Յովսէփեանի «Սերմնացանները չվերադարձան» գրքերը։ 60-ական թուականներին արդէն հասունացել էր մի նոր սերունդ կեանքի բոլոր բնագաւառներուն, այդ սերնդի մի մասը եկաւ գրականութիւն։

Գրական այս ջոկատը աւելի գործնական մտածողութիւն ունէր, քան երեւակայական։ Ինչո՞ւ։ Որովհետեւ նրանց մանկութիւնը եղել էր ծանր, ու այդ ծանր տարիները նրանց աւելի մօտեցրել էին ե'ւ կեանքին, ե'ւ իրար։

Այս երիտասարդների առաջին պատմուածքներն անգամ ուշադրութիւն գրաւեցին։