հնչվում է ժողովրդի բերանում, լինի դա հայերեն թե թուրքերեն, թաթարերեն թե ոուսերեն, վերցվում է և իսկույն գրվածքի մեջ է դրվում»։ Նա վշտանում է, որ մեր գրողներից ոմանք (ի միջի այլոց Ա. Իսահակյանն ու ես) գործ են ածում «ջան, ջիգյար, յար, յարաբ, ղարիբ», և այլն։ Եթե խոսքը էս կամ էն օտար բոսոի կամ մի շարք բառերի վրա լիներ, հարկավ վեճը մասնավոր բնավորություն կունենար և միայն ճաշակի խոսք կարող էր լինել, բայց պ. Մեղրյանը դատապարտում է օտար, այլև մինչև անգամ հայերեն գավառական բառերի գործածությունը ու մաքուր հայերեն լեզվի պահանջն է դնում։ Լա՜վ։ Պ. Մեղրյանին եթե տանք կարդալու էս բառերը, վարդ, վայ, վախել, նվագ, նվաստ, նունուֆար, նամ, նոր, նանիկ, նախշուն, նիստ, նշտար, նշան, նարգիզ, նավ, նուռ, նաշ, նազուկ, մեգ, միլ, մեխ, նահապետ, մոմ, մուճակ, մուր, մուկ, մոռ, ջերմ, գրավ, գրվանքա, կիր, կարիք, կերպաս, քիչ, քիմք, գոմեշ, ոչխար, դրոշակ, կկու, խոտ, խաբել, կուտ, կանթեղ, կանոն, կարապ, փուռը, գավազան, հարս, տոն, տարազ, դայակ, Սապոն, սուգ ու շիվան, շողք, շվաք, գումար, շեն, շաղգամ, դաս, աշակերտ, սուր, շուշան, սամույր, սիպտակ, սեր, սանդ և այլն, և այլն, անշուշտ նա էս բոլորը կհամարի մաքուր հայերեն բառեր։ Եթե էդպես էլ չհամարի, կասի դրանք արդեն հայացել են։ էդպեա է. ճշմարիտ է։ Բայց հիմի մի ուրիշ հարց։ Դրանք եթե մեր լեզվի մեջ են մտել ու հայացել, արդյոք դրանցից հետո կա՞նգ է առել էդ պրոցեսը և էլ նոր բառեր չե՞ն մտնում ու հայանում թե՛ մեր ժողովրդական լեզվի մեջ, թե՛ գրական, ուրիշ խոսքով՝ էլ չե՞ն կատարվում ժողովրդական ու գրական լեզվի փոխառություններ։ Իհարկե, սրա պատասխանն էլ դրական է լինելու։ Քանի որ մի ժողովուրդ հազար ու մի ձևերով հարաբերություն ունի ուրիշ ժողովուրդների հետ, քանի որ նրա կյանքը զարգանում է նաև արտաքին ազդեցությունների տակ, քանի որ մեծանում է, էնքան էլ ազդեցություններ է կրում և նրա լեզուն, հարստանում, ճոխանում ու զարգանում։ Նորանոր գաղափարների հետ նորանոր ոճեր ու բառեր է ընդունում, և մինչդեռ դուք բողոքում եք, թե չի կարելի հայերեն լեզվի մեջ գործ ածել դարդ, ջան, չոլ, զիլ ու նման բառեր, մյուս կողմից ներս են հոսում ինտելիգենտ,
Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/100
Այս էջը սրբագրված է