Այս էջը սրբագրված է
գործ են ածում դարդ, ջան, չոլ) մենք գործ ունենք զուտ տեղական օտար բառերի հետ, որոնց հայերենը կա. իսկ երկրորդ դեպքում՝ բառերի, որոնք միջազգային բնավորություն են կրում և որոնց համազոր հայերենը չկա. բառեր, որ անխտիր գործ են ածում բոլոր եվրոպական քաղաքակիրթ ազգերը»։ Եվ ամփոփում եք.
«Ես հակառակ չեմ եվրոպական միջազգային բառերի գործածությանը։ Այլ խնդիր է սակայն, երբ խոսքը ժողովըրդակ՛ան բարբառներից օգտվելուն է գալիս»։ Ահա. էս է Ձեր հոդվածների միտքը և մեր տարաձայնության հիմնական պատճառը։ Մնացածը ինչ որ պատմում եք, հա՚յ Գամառ-Քաթիպան ծաղրել է բարբառները, նոր-նախիջևանցիք էսպես են խոսում, երևանցիք էնպես… Դրանք բոլորը դատարկ բաներ են և մի գրող մարդու առջև պատմելու անարժան։Նստել՝եք քրդի աղջկանը լոլո եք սովորեցնում։ էականին եկեք։ Ուրեմն Դուք դեմ չեք եվրոպական միջազգային բառերի գործածությանը։ Շատ ենք ուրախ։ Ինչո՞ւ չեք դեմ։ Ասում եք երկու պատճառով, առաջինը, որովհետև նրանց համազոր հայերեն չկա. երկրորդն էլ՝ եվրոպական բոլոր քաղաքակիրթ ազգերն անխտիր գործ են ածում։ Դե հիմի կանգնեցեք։ Ձեր առաջին՛ «որովհետև»-ը ստիպված պիտի լինիք ետ վերցնելու, որովհետև նրանց հայերենը կա։ Կուլտուրային հայերեն ասում են քաղաքակրթությունդ և գործ են ածում էդ մտքով, ու Դուք ինքներդ էլ մի քանի տող վերև գրել եք «եվրոպական քաղաքակիրթ ազգերը», ինտելիգենտին հայերեն ասում են մտավորական, պոետը — վիպերգություն, լեգենդը — ավանդավեպ տեսնում եք, հայերենը կա. բայց… բայց նրանք մտնելու և մնալու են Ձեր մաքուր հայերենի մեջ, որովհետև միջազգային բառերն են, բոլոր ազգերը գոըծ են ածում։ Դուք էլ ընդունեցիք ու սրանով Արևմուտքն ապահովեցիք։