Դե հիմի երեսներտ արեք դե′պի Արևելք։
Ձեզ ո՛վ ասավ, պ. Մեղրյան, որ եվրոպական ազգերն ազգեր են և կարող են միջազգային բառեր ունենալ, իսկ ասիական– արևելյան ազգերն ազգեր չեն և միջազգային բառեր ունենալու իրավունք չունեն ու չեն կարող ունենալ։
Արդյոք էստեղ գլխիեք ընկնում, պ. Մեղրյան, թե ինչ խախուտ կռիվ եք սկսել։ Հայոց լեզվի կազմության խնդրում էն զիջումը, որ Դուք ակամա անում եք կուլտուրական Արևմուտքի առաջ, ես ուրախությամբ էն գլխից արել եմ և անում եմ թե Արևմուտքի և թե՛ մանավանդ Արևելքի ու մեր ժողովրդական բարբառների աոաջ։ Եվ կրկնում եմ, էստեղ միայն խելքի ու շնորհքի գործ է, թե ո՛վ ինչպես կօգտվի։ Իսկ Դուք ասում եք. «Ըստ իս՝ այստեղ ո՛չ շնորհք է հարկավոր, ո՛չ խելք, այլ հարկավոր է միայն լավ հայերեն իմանալ և գոյություն ունեցող հայերեն բառերի փոխարեն օտարը գործ չածել» («Հորիզոն», № 166, V սյունյակ) ու մեզ համոզելու համար, Ձեր առաջ բերած օտար բառերի տեղ դնում եք մաքուր հայերենը, օրինակ, առաջարկում եք «ջ ա ն ի» տեղ գործածել «հ ո գ յ ա կ»։ Եվ ահա բանը դրստվեց, այսուհետև փոխանակ ախպեր ջան կամ Գրիգոր ջան ասելու, մաքուր հայերենով կասենք հոգյակ եղբայր, կամ հոգյակ Գրի– գոր, կամ թե չէ քեֆ անելիս, ներողություն, մաքուր հայերենով ասենք, խրախճան անելիս կամ առհասարակ ուրախանալիս փոխանակ «ջ ա ՜ ն» բացականչելու, կկանչենք «հ ո գ յ ա " կ»… .
Եվ մի՞թե Դուք չեք տեսնում ու չեք զգում, թե ինչքա՜ն է սա անմիտ ու անճաշակ։ Մի՛թե չեք տեսնում, որ հոնքը շինելու տեղ աչքն էլ հանում եք։
Եվ ինչպես եք Դուք հայոց լեզվից հանելու մուրազը, արդեն նա ասում է անմուրազ, մուրազատու, ինչպես եք դուրս քշելու մարալն ու ջեյրանը, որ մտած են նույնիսկ եվրոպական գիտական գրքերի մեջ. ինչպես եք մերժելու ղարիբը. որի մոլի պաշտպանը»չեմ, բայց որը մտել է ձեր բոլոր երգերի.ու նույնիսկ Մաշտոցի մեջ և մի շարք թաղման երգեր կոչվում են «ղ ար ի– բ ա թ աղի» երգեր, ինչպես եք ջնջելու զ իլ ը, որի հոմանիշը չեք
10*