Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/117

Այս էջը սրբագրված է

Իսկ եթե մենք պետք է զբաղվեինք քաղաքականությամբ, այդ ամենից առաջ այն էր լինելու, որ մի ճշմարիտ հայացք լինեինք ստեղծած, մի պարզ վերաբերմունք լինեինք մշակած դեպի այն պետությունները, որոնց ձեռքի տակ գտնվում ենք։ Մի գիտակցական, մտածված վերաբերմունք, որ գոյություն չունի ամենևին և միշտ առաջնորդվում ենք քամու հոսանքներով, նախապաշարումներով ու թյուրիմացություններով, ամեն անգամ էլ դառնությամբ հաշվելով մեր կոպիտ սխալներն ու կորուստները, ամեն անգամ էլ ամեն մեկս ետին թվով հանդիսանալով խելոք ու հեռատես, երբ եղածն անցել է անդառնալի։ Եվ ո՞րտեղից պետք է լինի այդ գիտակցությունն, ու մտածված վերաբերմունքը, քանի որ միանգամայն տգետ ենք մեր նույնիսկ մոտիկ անցյալին և այսօրվա անցած դարձածին։

Այսպես է, դժբախտաբար, եվրոպական պետությունների քաղաքականության վրա խորհրդածող կուլտուրական ժողովուրդը։ Եզոպոսի աստղաբաշխի նման, որ, դիտակն աչքերիս, աստղերը դիտելով, առանց իր ոտի տակի ճանապարհը նայելու առաջ է գնում ու գնում է ընկնում ջրհորը։

Անշուշտ, քաղաքական աշխարհքից պետք է երբեմն-երբեմն տալ տեսություններ և այդ շատ է հեշտ, որովհետև պատրաստ գալիս է տպված, բայց առաջին ու մեծ տեղը պետք է բռնեն մեր աշխարհքը, մեր կյանքը, այդ կյանքի հարցերն ու նրանց լուրջ ամենակողմանի ուսումնասիրությունը, այն, որ դժվար Է, և գուցե դրա համար Էլ ամենից քիչ տեղ Է ունեցել մեր մամուլի մեջ։

ՆՈՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Անցյալ իննսնական թվականներին հայոց գրական ասպարեզում հայտնվեցին տարբեր ուղղության ու տարբեր շնորհքի մի շարք բանաստեղծներ։ Մեծ հասարակությունը, որ առհասարակ ծանր Է լսում և ուշ Է գնահատում, մանավանդ գեղարվեստական գործերը, իհարկե, սրանց չնկատեց։

Այսպիսի դեպքերում գնահատողը լինում Է գրականությունը

114