4) էջմիածնի, Վենետիկի, Վիեննայի, Պետերբուրգի, Բեռլինի, Փարիզի, Լոնդոնի և այլ տեղերի թամգարաների ու մատենադարանների հայոց պատմ<ության> վերաբերյալ նյութերն ու ձեռագիրները և հայոց վանքերի ու ոին հիշատակարանների արձանագրաթյունները։
5) Հայոց լեզվի, կրոնի, հին ու նոր բանավոր և գրավոր գրականության, երաժշտության, նկարչության, ճարտարապետության և այլ արվեստների վերաբերյալ նյութերն ու ուսումնասիրությունները։
6)Լայն ծավալ տալ պեղումներին և հրատարակել նրանց արդյունքներն ու հետազոտությունները։
7) Հավաքել հայոց և օտար մամուլի մեջ եղած հայոց պատմ<ության> համար կարևոր նյութերն ու տեղեկությունները։
8) Թոլոր նյութերը հավաքել Էջմիածին և այնտեղ ամեն հարմարություն տալ այս գործով պարապող ձեռնհաս մարդկանց։
9) Սրա համար կազմել մի ընկերություն, կամ կապել այս գործը եղած ազգ[ային] հիմնարկություններից մեկի հետ։
Եվ 10) Որովհետև այս ամենը երկար տարիների կատարելիք գործեր են՝ առանձին ուշք դարձնել ըստ կարելույն շուտով տալու վերջին դարերի պատմությունը՝ հայերը Ռուսաստանում, հայերը Տաճկաստանում, հայկական գաղթականությունը և հայկական խնդիրը։
Նպատակի այս ձևակերպությունը, հարկավ, վերջնական խմբագրությունը չի և ենթակա Է շատ նկատողությունների ու լրացումների, այլև միանգամից պարզ չի որոշված միտքն իրագործելու գործնական միջոցն ու ճանապարհը։ Այս մասին լուրջ դիտողություններ եղան ժողովում, որին մասնակցում Էին նշանավոր գիտնականներ և գաղութի ականավոր անդամները։ Ապա թե ընտրվեց մի հանձնաժողով, որի մեջ մտնամ էին պ. պ. ակադեմիկ Մառ, պրոֆ. Գարտգաշ, պրոֆ, Վարդանյան, պրիվատդոցենտ Ադոնց, պետ<ական> խորհրդի անդամ պ. 0.Ղուկասյան, պետ<ական> դումայի անդամ Հովհ.Սաղաթելյան, իսկ<ական> պետ<ական> խորհրդական Գր.Տիգրանյան, Սիր.Տիգրանյան, նկարիչ Վ.Սուրենյան և Պատկանյան։
137