Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/138

Այս էջը սրբագրված է

Հանձնաժողովը հարաբերության մեջ է մտնելու ուրիշ հայաբնակ քաղաքների հոբելյանական հանձնաժողովների հետ թե՛ առաջարկի խմբագրության և թե՛ գործադրության միջոցի վերաբերությամբ վերջնական եզրակացության գալու և համազգային հանգանակություն թաց անելու համար։

Պետք է ասեմ, որ Պետերբուրգի խորհուրդը ի միջի այլոց արծարծեց էջմիածնի ճեմարանի լսարանները Հայագիտության հայկական Ակադեմիա դարձնելու և գրական ֆոնդն էլ պատմագրական կամ հայագիտական ֆոնդի հետ միաժամանակ դնելու խնդիրը, և այս խնդիրները ավելի պաշտպանություն գաաՌ Մոսկվայի հայ ինտելիգենցիայի մի շրջանում, որը պատրաստվում է Մոսկվայի հայ գաղութը ժողովի հրավիրելու և Մոսկվափ հանձնաժողովն ընտրելու։

Անկասկած՝ հայոց տպագրության 400-ամյակի տոնի արտակարգ մեծ կուլտուրական խորհուրդն ու արժեքը, ձեռնարկած գործի ընդհանուր ազգային նշանակությունն ու կարևորութւունը և ձեռնարկող մարդկանց հեղինակավորությունն ու լրջությունը կենտրոնացնելու են այս գործի վրա ամեն տեղի հայ ժողովրդի առադրությունը, սերն ու ջերմ, միահամուռ աջակցությունը։

ՏԽՈԻՐ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

(Ղազարի մահվան տարեդարձին)

Ուղիղ մի տարի առաջ՝ մին էլ այսօր էր, որ նա դարձավ հիշողություն։ Մենք էլ հիշողություններ կգրենք։ Ուրիշ ի՞նչ կարող է անել մեր մարդկային ապիկարությունը ամենազոր մահվան հանդեպ։

Սակայն այսօր, նրա մահվան առաջին տարեդարձին ես այս չեմ պատմելու, թե ինչ զգացմունքով էինք կապված մենք կյանքում ու ինչ օրեր անցկացրինք, ոչ էլ նրանից եմ խոսելու, թե ինչ եղավ նրա մահն ինձ համար, այլ հիշատտկելտ եմ մի երկու տարօրինակ դեպք։ Տարօրինակ եմ ասում, որովհետև սովորաբար

ա