Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/142

Այս էջը սրբագրված է

Վերցրեք մեր պատմությունից ժամանակի մի որոշ տարածու– Ահա ձեզ 1912 տարի։

1912 տարի Է մի անհավասար կռվի մեջ միսն ատամն առած մաքառում ու տանջվում Է Էս ժողովուրդը, կոտորվում ու փչանում Է Էս ժողովուրդը։

1912 տարի Է Արևելքի բոլոր հզորներն ու բարբարոսները արյունով ու արտասուքով հեղեղում ու ողողում են Էս երկիրը։ 1912 տարի Է սարսափ ու կոտորած, ջարդ ու գաղթ հետևում են իրար անընդհատ։

Էս ամենը դարերով տեսնող ու տանող ժողովուրդը անշուշտ մի իմաստության պիտի հաներ ու սովորեր Էսքան դատը փորձերից ու փորձանքներից, մի քաղաքականություն պիտի ստեղծեր ու մշակեր իր համար Էս դժոխք աշխարհքում։

Եվ հայ ժողովուրդը ստեղծեց ու մշակեց իր համար գլխապահության, ինքնապաշտպանության քաղաքականությունը։

Բայց լավ փորձելով ու տեսնելով, որ անկարող Է միայն ինքնապաշտպանությամբ իր գլուխը պահել, միշտ աշխատել Է միաժամանակ ունենալ մի հզոր դաշնակից կամ ավելի ճշմարիտը— հովանավոր Արևմուտքի քրիստոնյա պետություններից, որովհետև նրան անդադար հոշոտում ու ծվատամ Էին տչ թե միայն վաչկատուն ցեղերն ու ժողովուրթները Արևելքի, այլև հենց Էն պետությունները՝ զրադաշտական թե իսլամ, որոնց հավատարիմ հպատակն ու հարկատուն Էր նա։

Եվ 1912 տարի շարունակ իր երկրի մերթ Էս, մերթ մյուս կողմերում ինքնապաշտպանություն կազմակերպելով ու դիմագրավելով օրհասական տագնապների մեջ, նա՝ հայ ժողովուրդը երկար դարերով անդադար օգնություն ու պաշտպանություն Է աղերսել քրիստոնյա Արևմուտքից, և Էդքան դարերի ընթացքում միայն երկու անգամ է պատահել, միմիայն երկու անգամ, որ նա Արևմուտքից գտել է օգնություն և ուժեղ հովանավոր։

Աոաջինը եղել է արևելյան հռովմեական կայսրությունից– Բյուզանդիայից, երկրորդը — ռուսական կայսրությունից։

Հայոց պատմությունը հոյակապ է նկարագրում էն տեսարանը երբ Ձիրավի մեծ դաշտում մի կողմը պարսկական թշնամի զորքն

ա