Այս էջը սրբագրված է
նություն, կռվեց և նա ևս սպանվեցավ այնտեղ և քույր ու եղբայր թաղվեցան, ուր որ ընկան։ Անօրենները ավերեցին, քանդեցին շենը, որը կրակեցին, որը ավար առան ժողովրդի ստացվածքից։ ժողովուրդը արձան կանգնեց յուր քաջ նահատակների վերա և հարգեց ու որդոց-որդի ավանդեց նրանց արարքն ու վախճանը մեզ։
Ինչպես ընթերցողը տեսնում է, այս ավանդությունը ամենևին չէ հակառակում Կիրակոս պատմագրի պատմածին՝ Գրիգոր Մամիկոնյանի մահվան մասին։
Այս բոլորը ի նկատի առնելով, մեզ համար անկասկածելի է, որ հիշյալ խաչարձանները պատմական հիշատակներ են Գրիգոր Մամիկոնյանի և նրա Խորիշահ քրոջ վերա։