Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/18

Այս էջը սրբագրված է

ծություններ» վերնագիրը կրող գիրքը շատ անգամ առանց կարդացվելու է պախարակվում։

Այդ դժբախտ հերոսներից մեկն է պ. Մոճոյանը։ Մեր վըկան նորա գիրքն է։

Վերցնենք աոաջին ոտանավորը– «Մուսա», որ իբրև գոհար դրած է գրքի ճակատին։—

«Ոլիմպոսի սուրբ գագաթից Արամազդը զայրացավ, երբ.., մի հողեղեն տեսավ։ Պերսեփոնին հրամայեց նրան Տարտարոս տանել… Դյուցազները սարսափեցին, բայց Մուսայի ահեղ դեմքը չսարսափեց (ղոչաղ դեմք): Այն ժամանակ Արամազդը հարցրեց. «Ասեք, Հերմես, Ապոլլոն… գուցե ձեր է սա (Մուսան) ժառանգ մի երկրային կնոջից։ Եվ Ապոլլոնը չոքեց, ներում աղաչեց.

«Ներում եմ, ասաց Արամազդ, Բայց դու շտապիր ողջունել, Ոլիմպոսի բարձունքից Անմահ հոգվով պսակել»։

Ապոլլոնը չգիտեմ ինչպես հասկացավ այս հրամանը, միայն «խոստացավ Մուսային իր քնար… երգեց տխուր հրաժեշտով (հրաժեշտը), պատվերներ տվեց, «և երկնածին (չէ՛ որ երկրային կնոջից էր ծնվել) վեհ Մուսան հեշտագին սըլացավ Ոլիմպոսի բարձունքից»։

Մուսայի աշխարհ գալու պատմությունն է երգի առարկան։ Բայց ինչու համար Արամազդը զայրացավ և Տարտարոս ուղարկեց հողեղենին, խեղճը խոմ «ահավոր բարձունքը չպղծեց»։» Ե՛րբ է Արամազդն արգելել հողեղեններին ներքև շրջել– երևալ։ Չէ՞ր կարելի ուրիշ բանով զայրացնել հայր Արամազդին (օրինակ, մի ճանճ քթին նստեր, կամ մի օրինակ բանաստեղծություններ ստանար Աղեքսանդրապոլից) Մուսայի քաջությունը ցույց տալու համար։ Բայց մի՞թե Մուսան յուր ահեղ դեմքից չսարսափելու համար աքսորված է Ոլիմպոսի գագաթից, և մի՞թե երկնայիններից ավելի քաջասիրտ է երկրային կնոջ ծնունդը…

Վերցնենք երկրորդ ոտանավորը՝ «Իմ րեզետային».

15