Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/189

Այս էջը սրբագրված է

տասուքը որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղեցիր նրան դեպի ազատագրության ճանապարհը էսօր եկել ենք քո գերեզմանի» վրա դնելու թարմ ծաղիկների հետ և մեր ցավերը, որ միշտ մնում են թարմ, մեր զգացմունքները որ համակված ա քո շնչով ու հիշատակով Եկել ենք քո գերեզմանի վրա օրհնելու՝ և փառաբանելու քո տված անհանգստությունը, էն ճանապարհը, որ ցույցդ տվիը և էն՛ նա՛հատակ ներք՛ շարքերը որ գնացին քո ցույց տված ճանապարհով։

Անհանգիստ հոգի՛, անշուշտ այժմ դու սավառնում ես էն դժբախտ աշխարհի երկնքում, ուր քո մահից 25 տարի հետո՛ դարձյալ մի անգամ ավելի մեծ թափով ու սարսափով բարձրացել են հույզերն ու հույսերը, և թերևս հեռու, չի օրը, երբ մենք կկարողանանք կրկին գալ քո շիրմի վրա ու կանչել.– Արդեն կատարված է քո իղձը, ո՛վ անհանգիստ հոգի, ընդմիշտ, վիրացած ու վերջացած են էնքան արյուններ, էնքան կոտորած, և «ամեն կողմից պանդուխտ հայազգիք դիմում են, իրենց. սիրուն հայրենիք.․.»։ Արդեն կատարված է հայ, ժողովրդի ազատագրության մեծ գործը, հանված է նա հին դժոխքից, ապահով է անվերջ կոտորածներից ու հանգիստ անլուր հալածանքներից, դու էլ հանգստացիր քո հավիտենական կայանում, ո՛վ անհանգիստ հոգի։

ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒԹՅԱՆ ՄԵԾ ԿՈՉԸ

Հայկական գրքի ու. գրականության մեծ» տոնը հայությունը հավերժացնում Է երկու ֆոնդովդ— դպրոցական և գրական։

Դպրոցակպն ֆոնդի հիմքը իր անձնական մի քանի հազար ռուբլով դրել Է հանգ ‹ուցյալ> իզմիրլյան կաթողիկոսը, իսկ գրական– ֆոնդի խնդիրը մի քանի տարի առաջ առաջադրեց Թիֆլիսի ինտիլիգեցիան ու մի քանի, անգամ փորձ, արահ իրագործելու բայց անկարելի եղավ մինչև անցյալ տարի։

Անցյալ, տարի երկուսն Էլ, մինը Էջմիածնի, մյուսը Թիֆլիսի»