խորթությունով, ռուս բանաստեղծի համար դժար էր ըստ ամենայնի ճիշտ ըմբռնել m հասկանալ առհասարակ մեր և մասնավորապես Սայաթ-Նովայի ստեղծագործությունն ու հոգին, բայց նա էլ է նկատել, և նրա կարծիքն ու տպավորությունը մեջ բերի շեշտելու Սայաթ-Նովայի երգերի բնավորությունը, որոնց պարզության մեջ ափաշկարա երևում է նրա բարի, քնքույշ սիրտը ու նրա ազնիվ, խորը հոգին, և էդ ամենը միանգամայն առողջ ու ամբողջական։ Մի առողջ, ոգևորված բանաստեղծ, որ աշխարհք է մտել սազով ու սիրով, ինչպես ինքն է ասում իր անտիպ թուրքերեն երգերից մեկի մեջ՝ «Զունուն օլմիշ, սազ ալընդա չալան դըր Սայաթ-Նովա». այսինքն—սիրահարված, սազը ձեռին նվագում է Սայաթ-Նովան։
Ու աշխարհքին նայելով՝ Արևելքի մեծ բանաստեղծներին հատուկ փիլիսոփայությամբ նկատում է, որ կյանքը մի երազ է, մարդն էլ խոտի նման դալարում է ու չորանում, և ապրելով ու տանջվելով վերջը բացականչում է.
|
Սակայն տանջվելով ու վշտանալով հանդերձ և տանջանքից ու վշտերից բեզարելով հանդերձ՝ միշտ էլ մնում է նույն բարին, քնքույշն ու ազնիվը և ինչ բանաստեղծական գեղեցկությամբ կյանք ու աշխարհք էր մտել, նույն գեղեցկությամբ էլ թռչում է կյանքից ու աշխարհքից։
|
Մի ամբողջ ժողովրդի պարծանք է Սայաթ-Նովան, անմաշ ու