Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/206

Այս էջը սրբագրված է

կանիցն առել, ու միշտ աշխատել եմ և աշխատում եմ ինչքան կարելի է մոտիկ ու հարազատ մնալ, Սաասունցի Դավիթը կազմելիս էլ եմ էդպես արել, նույնիսկ Անուշն էլ, Թմկաբերդն էլ, մյուսներն էլ, որտեղ քեֆս տվել է, օգտվել եմ ժողովրդական նյութերից և շատ անգամ հենց ինչպես իրենք են ասում՝ «բառացի»։

Սրան, իհարկե, ամենայն սիրով կհավատան մեր «լուրջ կրիտիկոսներն» ու նրանց թերթերը, միայն մի ծանր խնդիր կա, որ չի կարող վճռել նրանց պստլիկ ուղեղը, թե ինչպես է, որ ես Հայկունու կամ ուրիշի ժովրդտկան նյութերից «բառացի» տոնում եմ ու իմ առած «բառացին» «հեշտ փառք է վաստակում ու գումարներ է դիզում…», իսկ բնագիրը, իսկականը չի կարողանում, և կամ իրենք ու Հայկունիները չեն կարողանամ անել նույնը։

Ա՛յ զարմանալի «բառացի»»..

Ա՛յ հանելուկ…

Եվ ես խորապես համոզված եմ, որ էս «լուրջ կրիտիկոսներից» սկսած մինչև իրենց խմբագիրները, սրանց խղճուկ բանականությունը էստեղ շշմում է ու մոլորվում, ու ընդմիշտ էլ կմնա նույն ցավալի դրության մեջ։

Եվ անշուշտ սրանց կարելի էր շատ բան ներել։

էս տեսակ մարդիկ արևելյան ու արևմտյան բոլոր մեծ առակախոսներին մի Եզոպոսի, մի Փեդրոսի, մի Լաֆոնտենի, մի Կռիլովի, մի Ոլիմպիանոսի, մի Գյոթեի և նմաններին միշտ կարող էին անվանել գրական շանտաժիստներ, բանագողներ, ավերիչ ժանտախտներ և ինչ որ բերանները գար, և ճշմարիտ որ նրանց գրքերն ու գրվածքներն էլ բոյկոտի ենթարկել և հայհոյելով գրել սովորեցնել։

Չէ որ ամենքն էլ ունին նույն առակները, նույն ագռավներն իրենց պանիրներով, նույն խորամանկ աղվեսներն ու գայլերը, նույն թակարդները, նույն օձերն ու նույն գյուղացիները, և այլն, և այլն։ Եվ նրանք ի՞նչ պիտի անեին։ Կամ պետք է աղաղակեին Տեր, թող սրանց մեղքերը, որովհետև չգիտեն ինչ են անում ու ինչ են ասում, և կամ թե չէ պետք է իրենց առակներին նոր առակ ավելացնեին, թե ինչպես էշը սոխակին երգել է սովորեցնում և

191