Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/211

Այս էջը սրբագրված է

տալով ավելի ու ավելի տկարներին և հաճախ նույնիսկ Լն տեսակ մարդկանց, որոնցից ժանդարմները ստորագրություն են առնում, թե էլ դանոս չգրեք։ Եվ փաստ է սա։

Այո՛, փախչում է հայ ուսուցիչը հայոց դպրոցից, և ոչ միայն ինքն է փախչում, այլ փախցնում է և իր զավակներին՝ տալով օտար դպրոցներ, որ նրանք զերծ լինեն ազգային մշակույթի անդաստանում աշխատողների չարքաշ կյանքից, ինչպես հիշված է «Հորիզոնի» հիշյալ հոդվածում։

Եվ եթե մենք ուզում ենք ետ բերել նրան, լավացնել, զորացնել, բարձրացնել ու ամուր կանգնացնել իր տեղը, իր պաշտոնի մեջ, պետք է նրա համար ստեղծենք մարդավայել պայմաններ։

Դրա համար ամենից առաջ պետք է բարձրացնել նրա դասագինը, նրա ռոճիկը։ Եվ նրա ռոճիկը բարձրացնելու ավելի հարմար օր չի կարող լինել, քան էսօրվա օրն է, հայոց գրի ու գրքի մեծ հոբելյանի օրը։ էսօր դրված է հայոց դպրոցական ֆոնդի խնդիրը, հալոց դպրոցի ապահովության խնդիրը։ Եվ եթե դպրոցը ուսուցիչն է, ապա ուրեմն իսկապես դրված է հայ ուսուցչի ապահսվության խնդիրը։ Թող էդ խնդիրը, հարկավ խորհրդակցություններից ու քննություններից հետո, էսօր առնի իրեն իրական որոշումը, մեծ տոնի օրը բարձրացնել հայ ուսուցչի դասագինը ամեն տեղ, թե ծխական դպրոցներում, թե միջնակարգ։

Եվ ցանկալի է, որ էս խնդիրը քննության առնվի մամուլի էջերում։

ՄԵՐ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀՈԲԵԼՅԱՆԸ ԵՎ ԴՊՐՈՑՆ ՈՒ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ


Հոբելյանի թե անունը, թե սովորությունը եբրայական ծագումն ունի։ Հիսուն տարին մի անգամ Իսրայելի ժողովուրդը տոնում էր եգիպտական գերությունից ազատվելու օրը, իր ազգային ինքնուրույն կյանքի վերածնության տոնը, և ցնծագին փողահարելով հռչակում էր ի լուր աշխարհի։

էդ տարին բացվում էին նրա բանտերի դռները, զրկվածներն ու տնանկներն ստանում էին իրենց ինչքերն ու ստացվածքները,