Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/221

Այս էջը սրբագրված է

6ը, տասնումեկ տարի լուռ ա մունջ, հագար տ մի զրկանքով հայոց ավերակներում աշխատելուց հետո՝ վերջապես հրապարակ է գալիս խոսելու հայոց ճարտարապետության, նրա ծագման, զարգացման ու հարաբերությունների մասին։ Եվ երկու նշանավոր գիտնականներ էս տեսակ վկայություն են տալիս նրա համար։ Պրոֆ. Մառը իր մի աշխատության մեջ վկայում է, թե պ. Թորա– մանյանը հայոց ճարտարապետության հիշատակարանների լեզվի աոաջին ուսուցիչն է։ Իսկ պրոֆ. Սարիժիգովսկին1 ասում է. ճարտարապետ Թորամանյանը մի մեծ նորություն է բաց անում ամբողջ Եվրոպայի առջև։

Պետք է լսենք ու պաշտպանենք հայոց ճարտարապետական հիշատակարանների լեզվի առաջին ուատցչիք, թև ու թիկտնք պետք է լինենք մեր ազգային ստեղծագործական  հանճարը հայտնտգործող ու վեր հանող վաստակավորին:

ՄԻ ՊԱՅԾԱՌ ՇԻՐԻՄ

Մայիսի 15-ին, Համբարձման օրը, վարդի ու ծաղկի տոնին Թիֆլիսի հասարակությունը, առանց ազգի ու ցեղի խտրության, Հայ Գրողների Ընկերության առաջնորդությամբ վարդերով ու երգերով գնում Է բաց անելու Սայաթ-Նովայի մահարձանը1։ Գերեզմաններ կան, որ պայծառ են, ժպտում են մարդկանց սրտերին մի խոր հավիտենական ժպիտով ու ասես թե կյանքը հաշտեցնում են մահի հետ։

Էս տեսակ մի պայծառ գերեզման Է Սայաթ-Նովայի գերեզմանը, ամբողջովին հաշտություն ու սեր Է բուրում, տ միշտ Էլ ժպտալու Է ամենքին, ու միշտ Էլ կրկնելու Է ամենքին*

<<Աշխարհքըս քունն ըլի, ի՛՛նչ պիտիս տանի՝ Աստվա՛ծ սիրե՛, հոքի սիրե՛, յա՛ր սիրե՛․․․

Աստված դիփունանցըն մին հոքի Էրիտ՝

Աղկատ սիրե՛, ղոնաղ սիրե՛, տիրե՛, սիրե․․․»2։