կարող է զարդարել ու ճոխացնել մարդկային կյանքը մեծացնել նրա երջանկությունը մինչև էն սահմանները, ինչ որ հնարավոր են աշխարհքում;
Եվ ինչո՞ւ չպետք է Էսպես լինի։
Ամեն կողմից ասում են՝ Կովկասը դեռ անհայտ ու անծանոթ երկիր է… .
Եվ մինչդեռ իրենց երկիրն ուսումնասիրելով ու հայտնի դարձնելով փոքրիկ Շվեյցարիան, ամեն ուրիշ օգուտ մի կողմ թողած, միայն, տուրիզմից– ճանապարհորդություններից տարեկան ստանում է 400 միլիոն ֆրանկ, Իտալիան՝ 300 միլիոն, և կամ Ավստրիան՝ Թոհեմիայի ու Տիրոլի համար 160 միլիոն, Կովկասը, նրանցից ավելի ճոխ, հարուստ ու գեղեցիկ Կովկասը, Ալպերից շատ ավելի հզոր Կովկասը, ոչինչ չի տալիս և մնում է տակավին անհայտ ու անծանոթ երկիր։
Իհարկե, միշտ էսպես չի մնալու։ Եվ ահա ժամանակն է;
Պ. Ռուկավիշնիկովի կոչին արձագանք տալով՝ վրացի ու հայ ինտելիգենցիայի նեղ շրջանների մեջ սկզբնական խորհրդակցություններ եղան, և, ամեն տեսակետից էլ շատ հավանելով առաջարկը, գործին ձեռնարկելու խորհրդակցություններ ու նախապատրաստություններ են լինում, իսկ մահմեդականներից պարսից պ. ընդհանուր հյուպատոսը հայտնեց իր պատրաստակամությունը ամեն կերպ նպաստելու և միջամտելու գործին։
Եվ անշուշտ, կովկասյան բոլոր ազգությունների ինտելիգենցիան միասին մեծապես պիտի նպաստի էս շատ կարևոր գիտական ձեռնարկությանը թե՛ իր ունեցած հմտությունով և թե բաժանորդ գրվելով, և Կովկասի հասկացող ունևորներն էլ ուրախությամբ պետք է մոտենան գործին, մանավանդ զոհաբերության խնդիր էլ չկա մեջտեղը, որովհետև գործը դրվում է զուտ առևտըբական հիմունքների վրա։
ՍԱԳԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈԻ ԻՐԵՆՑ ԴՅՈԻՑԱԶՈԻՆՆԵՐԸ
Ինչպես որ մեծ հեղեղներից առաջ տոթը ճնշում է մարդկանց շնչառությունը, էնպես էլ մեծ պատերազմից առաջ գրեթե․․․ ամեն
216