Հետաձգվում է։
Ամենքս էլ հետաձգում ենք։ Բայց բոլորովին լռել չի կարելի։ Եվ ինձ էսօր համակամ է մի խոր տխրություն։
Ես մտածում եմ. ինչպես էսօբ ժամանակը չի, ոբ Լերմոնտովի ծննդյան հաբյուբամյակի տոնը գաբ, էնպես էլ հարյուր տարի առաջ ժամանակը չէր, ոբ Լերմոնտովը ծնվեց. բայց ծնվեց, ծնվեց հրեղեն ու վերասլաց մի հոգով, որ դեռ մանկուց չնաշխարհիկն էր որոնում հարյուր տարի առաջ եղած Ռուսաստանի միջավայրում, չինովնիկական մունդիրի մեջ ամուր սեղմված ու չորացած մի կյանքում, ու կատարվեց մեծ դրաման։
Այո՛, դրամաների մեջ ավելի զարհուրելին չկա, քան մեծ հոգիների դրաման։
Լերմոնտովն էլ ունեցավ իր մեծ ընկերի— Պուշկինի ճակատագիրը։ Մինը եղավ որպես ջինջ երկնակամարի վրա թափաոող մենակ մի ամպ։
Последняя туфа рассеянной бури! Одна ты несешься но ясной лазури, Одна ты наводишь унылую тень, Одна ты печалишь ликующий день².
Մյուսը՝ որպես ծովի ընդարձակության վրա, կապույտ մշուշի մեջ հածող մենակ մի նավ։
Белеет парус одинокий В тумане моря голубом³…
Եվ երկուսն էլ Ռուսաստանի լայնածագալ տափաստանների վրա չհասկացված ու հալածված մենակ հոգիներ…
Բայց ինչո՞ւ էին նրանք հալածված իրենց հայրենիքում։ Մի՞թե իրենց հայրենիքը չէին սիրում։ Մի՞թե Լերմոնտովը իր հայրենիքը չէր սիրում։
Սիրում էր, այո՛, բայց «տարօրինակ» սիրով, ոչ էն սիրով, ինչ սիրով որ սիրում էին մնացած շատերը։ Եվ ինքն էր խոստովանում
228