պետութտւնները իրենց սրերը մերկացրել են նաև հանուն ճնշված ազգերի ազատության։ Սրանով նրանք գալիս են վերացնելու էն անվերջ ու արդար խռովությունը, որ հարուցանում են հալածված ազգերը իրենց վիճակի հանգամանքով և էսպեսով էլ խռովարարների փոխարեն նրանք, մեծ պետությունները ստեղծում են իրենց համար բարեկամներ ու գործակիցներ խաղաղ առաջադիմության ասպարեզում։
Մենք՝ հայերս էլ էդ փոքր ազգերից մինն ենք։ Տաճկական բռնակալության անկումով ու հայկական հարցի բարեհաջող լուծումով մեր առջև էլ նոր հորիզոններ են բացվում։ Հնարավորություն ենք ստանում ապրելու շատ ավելի գեղեցիկ ու խոր զգացմունքներով, զբաղվելու մեծ խնդիրներով, մտնելու հառաջադեմ ազգերի եղբայրության մեջ ու նրանց հետ միասին երազելու կյանքի վսեմ երազները, նրանց հետ միասին մասնակից լինելու համամարդկային մեծ խնդիրների մշակույթի ազնիվ գործին ու նրանց հետ միասին գնալու դեպի մեծ կյանքը։
Եվ մեր բախտավորությունն այն է, որ մենք միանգամայն ընդունակ ենք սրան, ու էստեղ է, որ կարող ենք ասել՝ փոքր ժողովուրդ չենք մենք։
Եվ սրանով է թանկ մեր հարցը, սրանով է իմաստալի մեր կռիվը, սրա մեջ է մեր իրավունքի ամբողջ վսեմությանը։
ՀԱՆԳԻՍՏ ՈՒ ԼԻՔԸ ՀԱՎԱՏՈՎ
Քյուրդ-տաճկական սրածությունն ու ավերածությունն ամայացնում է տաճկական Հայաստանը։ Մինչև ուր հասնում է իրենց միշտ արյունոտ ու հավիտյան նզովված ձեռքը՝ համատարած կոտորածով ճգնում են բնաջինջ անեն մեր հին ու ազնիվ ցեղը, մեր շատ տառապած ու ծվատված ցեղը, և կոտորածից ազատվածները քյուրդ-տաճկական սահմաններից հարյուր հազարներով հոսանք են առել դեպի մեզ, դեպի ռուսական Հայաստան։
Մեծ է փորձությունը ու աղետն ահռելի։
Բայց մենք երեկ մեկել օրվա ժողովուրդը չենք, առաջին ան–