Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/238

Այս էջը սրբագրված է

գամը չենք տեսնում էս տեսակ աղետ և՝ ինչ որ տեսնում ենք՝ անօրինակ չի մեզ համար։

Սրանից շատ ավելի մեծ աղետներ ենք տեսել, շատ ավելի մեծ տարածությունների վրա, շատ ավելի երկար ժամանակներով, շատ ավելի ծանր կորուստներով, փախչողն ու գաղթողն Էլ չի իմացել թե ո՛ւր ապաստանի, ու ոչ մի տեղից Էլ ոչ մի օգնություն կամ օգնության հույս չենք ունեցել։ Բայց այսուամենայնիվ անց ենք կացրել Էս ամենը։

Էսօր շատ ավելի բարեհաջող են պայմանները։ Էսօր մենք մարտնչում ենք մեր թշնամիների դեմ, մեր գաղթականն ապավեն ունի ռուսական Հայաստանում, իր եղբայրների մոտ, և սովածը այլևս իր տրեխը չի ուտում կամ իր հարազատին, Էսօր մեզ հետ Է ռուսական մեծ բանակն ու բովանդակ Ռուսաստանը, նրա միջոցով Էլ աշխարհքի մեծագոկն պետություններն ու լուսավոր ազգերը, և համաշխարհային թոհուբոհի մեջ՝ մեր վիճակի մասին խոսք են հանում Ռուսաստանից մինչև Ամերիկա, վերջապես Էն հաստատ հավատն Էլ ունենք, որ ինչքան Էլ կատաղի լինի թշնամու վայրագությանը — վերջինն Է լինելու։

Էս ամենը լավ պետք Է իմանա ամեն մի հայ ու միշտ հիշե, ոչ ոք հուսահատի ու վհատի խոսքեր չպետք Է անի, որ հատուկ Է ձախորդ վայրկենին, փորձությունը, ինչքան Էլ մեծ լինի, պետք Է տանենք արիությամբ ու վեր կենանք միասին, միահամուռ ուժերով դիմագրավելու մեր վատթար թշնամիներին և դարման տանենք ընդհանուր ազգային աղետին հանգիստ ու լիքը՝ մոտիկ լավագույն ապագայի անսասան հավատով։

ՔՈՒՉԱԿ ՆԱՀԱՊԵՏԻ ԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

«Русская мысль» ամսագրի սեպտեմբերի «-ում տպված են մեր Քուչակ Նավապետի և Սայաթ-Նովայի երգերից մի քանիսի թարգմանությունները, որ կատարել Է ռուսաց նշանավոր բանաստեղծ Վ<ալերի> Բրյուսովը։ Հարգելի թարգմանիչը իր թարգմա–