Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/247

Այս էջը սրբագրված է
1916


ՈՂՋՈԻՆՈԻՄ ԵՆՔ


Լրագրական տեղեկություններից արդեն իմացանք, թե ինչ խանդավառությամբ է Բաքվում թատրոնը լցվել հայ հասարակությունը ռուս հայտնի բանաստեղծ Վ<ալերի> Բրյուսովի դաստխոսությանը «Հայոց րանաստեղծության մասին»։

Հայ գրողների Ընկերության հրավերով նա հանձն առավ գալ Թիֆլիսում էլ կրկնելու նույն դասախոսությունը։ Դասախոսությունը նշանակվեց, և, դեռ աֆիշաները չտպլված ու չտարածված, տոմսակները գրեթե վերջացան։

Ինչո՞վ բացատրել էս բացառիկ ոգևորված վերաբերմունքը։

Անշուշտ հասարակությունը մեծապես փափագում է տեսնել ու լսել իրեն― մեծանուն բանաստեղծին, որին ծանոթ է ու հարգում է հեռվից, բայց մեծ համակրություն է առաջ բերել նաև նրա ու նրա ընկերների ձեռնարկած գործը։ Առաջին անգամն է, որ անվանի ռուս գրողները հայ ու վրաց գրականությունները դարձնում են լուրջ ուսումնասիրության առարկա, առաջին հարգանքի խոսքն են արտասանում և էնքան հաջող ու էնքան մեծ ծավալով թարգմանում։

Հանում են, թեե փոքր, բայց հին, կուլտուրական ժողովուրդների հոգևոր գանձերը, հիացմունքով ցուցադրում՝ սեր ու հարգանք առաջ բերելով ոչ միայն ռուս հասարակության մեջ, այլ հենց էդ փոքր ժողովուրդների միջև միջնորդ հանդիսանալով, իրար հետ ծանոթացնում ու կապում փոխադարձ սիրո կապերով։

240