Եվ անկասկած մեծապես շոյում Է մեր ժողովրդի ազգային ինքնասիրությունը ե մխիթարում Է նրա վշտացած սիրտը էս հարգանքով ու սիրով լիքը վերաբերմունքը՝ մեծ գրականության կողմից։
Ողջունում ենք մեր հռչակավոր կոլեգային ու իր գեղեցիկ գործը։
Բարի գալուստ։
Էս օրերին, երր՝ մեր ազգային աղետի ծանրության տակ ճնշված զգում ենք մեզ ֆիզիկապես անզոր ու տկար, էս օրերին հեռու հյուսիսից մեզ մոտ է գալիս ռուս հռչակավոր բանաստեղծը՝ Վ<ալերի> Բրյոաովը և խոսում է մեր բարոյական-հոգեկան ուժի ու մեծության մասին― «Հայոց բանաստեղծության մասին»։
Նա հայոց բանաստեղծությունը անվանում է հայ ազգի ազնվականության վկայական։
Այո՛, հիրավի, հայ հանճարը կարողացել է խոսել մարդկային սրտի ամենանվիրական ա ամենաքնքույշ զգացմունքների հետ և կարողացել է հասնել մինչև Նարեկացին, որ ապաշխարողի կերպարանքով, իր գլուխը բարձրացրել է մինչև երկինք ու զրույց է արել աստծո իրեն հետ երես առ երես։
Եվ նույնիսկ էսօր էլ՝ թեպետև իր հայրենիքի մի ծայրից մինչև մյուսը հոշոտված ու արյունաթաթախ՝ միայն խորապես խոցված ու ծանր վշտացած է հայը և ոչ թե խորտակված ու հուսահատ, և չի դադարել ստեղծագործության ոչ մի ասպարեզում։
Սրանից էլ ավելի մեծ ի՞նչ ազնվականության վկայական կարող է ներկայացնել աշխարհքին մի ժողովուրդ։
Եվ ահա էս տեսակ մի ստեղծագործող ու ազնվական ազգի արժանապատվության զգացմունքով ու ազնիվ հպարտությամբ կարող ենք ասել.
― Այո՛, մեր թանկագին հյուր և ազնիվ բարեկամ, մենք միշտ ունեցել ենք էդ բարձր վկայականը։ Բայց էդ վկայականը
16 Երկ. ժողովածու հատոր IV