Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/255

Այս էջը սրբագրված է

Շեքսպիր ու Սերվանտես..․ Համլետ ու Դոնքիշոտ.․․


Նքանք Էին, որ հունականի ֆատալիզմից ու միջնադարյան միստերիայից այլև Իսրայելի Եհովայի ահավորությունից ազատագրեցին մարդկային միտքը, պալատներից ու վանքերից դուրս բերին գեղարվեստն ու գրականությունը Էս լեն ու արձակ արև աշխարհքը և տիրողներին բերին ցիփ մերկացրին ժողովուրդների առջև ու ցույց տվին մարդը՝ մինը իր բարձր հումորով, մյուսը կյանքի ամենակողմանի ու խորին ըմբռնումով ու հանճարեղ վերարտադրումով, և իրական կյանքի վրա դրին համաշխարհային նոր գրականության սկիզբը։ Էսպեսով՝ նոր գրականությունը դարձավ Էն թարմ, առողջ օդը, որ Վերածնության շրջանից սկսած շնչում է մարդկությունը, և, միշտ նոր ուժ առնելով, իրար ետևից նորանոր հորիզոններ է նվաճում՝ անդադար ընդարձակելով իր կյանքի ու աշխարհայացքի սահմանները։


Մենք էլ՝ ամբողջ քաղաքակիրթ աշխարհքի հետ միասին պետք է տոնենք էս մեծ տոնը։


Հայոց գրական Ընկերություններն ու դպրոցները հանդիսավոր գրական երեկույթներ պիտի կազմեն, հայոց մամուլը պետք է պատշաճավոր հոդվածներ նվիրի, և հայոց թատրոնը տոնական ներկայացումներ պիտի տա՝ Շեքսպիրի մահվան երեքհարյուրամյակին միացնելով և հայ հանճարեղ Համլետի՝ Պետրոս Ադամյանի մահվան քսան հինգամյակը։



ՈՂՋՈԻՆՈԻՄ ԵՆՔ


Զարմանալի է մեր ազգի կենսունակությունը, ես լիքն եմ էդ մեծ կենսունակության անսասան հավատքով։ Կենսունակություն էլ որ ասում եմ՝ ասում եմ խոսքի բարձր ու ազնիվ իմաստով։ Եվ ոչ մի բռնակալ, և ոչ մի բարբարոս երբեք չի կարողացել նվաճել ու ընկճել հայկական ցեղի էդ հզոր հատկությունը։ Ամեն անգամ, ամեն մի բռնակալի հայ ժովովուրդը կարող Էր կրկնել Վարդանանց խոսքը, թն՝ դա կարով ես հայի մարմինը տանջել,