Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/257

Այս էջը սրբագրված է

հնարավորությունով կապված ու կախված չի մեր դժբախտ իրականությունից։


Աոաջին անգամ է մեր տաղանդավոր հայրենակիցը հայտնվում մեր մեջ, առաջին անգամ է դուրս գալիս մեր հասարակության առջև, և առաջին անգամից ողջունում ենք հրճվանքով ու ծափերով։


Մ․ ՆԱԼԲԱԼԴՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ


1847 թվականին 18 տարեկան Միքայել Նալբալդյանը գրագիր Է եղել Նոր Նախիջևանի հոգևոր կառավարության մեջ։


1887 թվականին Էլ 18 տարեկան ես Էի գրագր Թիֆլիսի հայոց Կոնսիստորիայում։


Շատերը կհիշեն, թե ութսունական թվականներին ինչքան քիչ էր գիրքը Թիֆլիսում, և ինչ դժվարությամբ Էր ընթերցանության գիրք ճարվում՝ թե հայերեն, թե ռուսերեն։ Դժվար Էր մանավանդ ինձ նման մի օտարական պատանու համար։


Ներսիսյան դպրոցն Էլ իսկի չավարտած՝ գրեթե բացարձակ անգետ Էի ինչպես ամեն գիտության՝ Էնպես Էլ գեղարվեստին ու գրականությանը, թեև մեծ սեր ու ձգտում ունեի, մանկուց Էլ ոտանավորներ Էի գրում։ 18 տարեկան Էի դարձել և միայն մի քանի գիրք Էր անցել ձեռքս, Էն Էլ մեծ մասամբ պատահմունքով։

Եվ ահա Էդպես պատահմունքով Էլ Էդ ժամանակները «ձեռքս ընկան «Հյուիսափայլի» համարները։

Շատ սիրեցի Էդ բաց կապույտ, շողարձակ տետրակները և պատանեկան ոգևորությամբ կարդում Էի։ Առանձնապես դյուր Էին եկել Կոմս Էմանուելի հիշատակարանն ու մյուս գրվածքները, Ս. Նազարյանի խորհրդածություններն ու թարգմանությունները և Սադաթյանի թարգմանած՝ Լերմոնտովի «Դևը»։

էսպես էլ իմ շատ քիչ կարդացած ու սիրած գրքերից մինը եղավ «Հյուիսափայլը»։ Սրանով էլ պետք է բացատրել էն երեվույթը, որ իմ էն ժամանակներում գրած ու 1890—1892 թվական–